«Հատիս» բասկետբոլային ակումբը Հայաստանի բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր թիմն է: ԽՍՀՄ-ի օրոք Աբովյանի «Հատիս» կանանց թիմը մեծ հաջողությամբ հանդես է եկել ԽՍՀՄ-ում անցկացվող խոշոր մրցաշարերում, իսկ 1988 թվականին նվաճել է ԽՍՀՄ-ի գավաթը:
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո անկախություն ձեռք բերած Հայաստանում մի շարք մարզական ակումբներ դադարեցրին իրենց գործունեությունը, որոնց թվում էր նաև «Հատիսը»: Երկար տարիներ թիմը դադարեցրել էր իր գործունեությունը, իսկ բասկետբոլի սիրահարների մոտ միայն բարի հիշողություններ էին մնացել ակումբից:

Բացվեցին պատանեկան թիմեր, որոնց թիվը աստիճանաբար ավելանալու է Հայաստանի տարբեր բնակավայրերում: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի և «Կոնվերս բանկի» գործուն աջակցությամբ «Հատիսը» կարճ ժամանակում դրվեց ամուր հիմքերի վրա, իսլ հուլիսին հայտ ներկայացրեց մասնակցելու Եվրոպայի գավաթի խաղարկությանը: