Վաղը, Երեւանում մեկնարկում է «Հ1-ՎիվաՍել-ՄՏՍ» գավաթի խաղարկությունը: Այսօր հայտնի դարձավ, որ Վրաստանի կանանց հավաքականը չի ժամանում Երեւան: Վրացիները վաղ առավոտյան Թբիլիսիից ուղեւորվում էին Հայաստան, սակայն ճանապարհին առաջացել են եղանակային խոչընդոտներ, որոնք ստիպել են վրացական պատվիրակությանը վերադառնալ Թբիլիսի:Վրաստանի հավաքականի փոխարեն մրցաշարում ելույթ կունենա Հայաստանի բազմակի չեմպիոն «Գրանդ Քենդին»
Խաղացանկ
28 հունվարի
14:30 «Հատիսի» խաղացողները մաստեր կլաս կանցկացնեն պատանի հայ բասկետբոլիստուհիների հետ
15:00 Բացման արարողություն
15:15 «Հատիս»- «Հոմենթմեն»
Ընդմիջմանը 3 միավորանոց նետումների մրցաշար
29 հունվարի
17:00 «Գրանդ Քենդի» - «Հոմենթմեն»
30 հունվարի
18:00 «Հատիս» - «Գրանդ Քենդի»
Փակման արարողության
Բոլոր միջոցառումների մուտքը ազատ է:




