Երեւանի «Հատիս» կանանց բասկետբոլային թիմի ավագ Բոյանա Վուլիչն այսօր առավոտյան մեկնեց Բելգրադ: Սերբ բասկետբոլիստուհին փետրվարից ելույթ է ունենալու Բոսնիա ու Հերցեգովինան ներկայացնող «Սելիկ» թիմում: Ամռանը Վուլիչը կվերադառնա Հայաստան եւ կշարունակի ելույթները «Հատիսում»:Վուլիչը պատմեց, որ Զենիցա քաղաքի «Սելիկ» թիմում է հայտնվել փորձառու խաղացող Նուրա Իմամովիչի նախաձեռնությամբ: «Սելիկում» «Հատիսի» ավագը ելույթ կունենա մինչեւ 2009/10 թթ. մրցաշրջանի ավարտ: Բոսնիական ակումբը ներքին առաջնությունում ընթանում է 2-րդ տեղում եւ «Ժելեզնիչարի» հետ պայքարում է չեմպիոնության համար:
«Հատիսի» կազմում Բոյանա Վուլիչը մասնակցեց Եվրոգավաթի բոլոր 8 հանդիպումներին ու վաստակեց 126 միավոր (միջինը 15.8 մեկ խաղին ընթացքում):
Բոյանան նշեց, որ ցանկանում է ամռանը վերադառնալ «Հատիս» եւ մասնակցել Եվրոգավաթի 2010/11 մրցաշրջանի խաղարկությանը:
«Կկարոտեմ Հայաստանը, քանի որ այն շատ հարազատ է դարձել ինձ համար: Ես անպայման վերադառնալու եմ»,- եզրափակեց Բոյանան:




