.webp)
Վերելք Էլբրուս լեռ
$930 / յուր․ անձը
Ժամանակն է բարձրանալու Եվրոպա աշխարհամասի ամենաբարձր գագաթ՝ Էլբրուս լեռ։ Լեռը բարձրանալու ենք դասական և հայտնի երթուղիով՝ հարավային կողմից, որը առաջին անգամ լեռ բարձրացողների համար ամենահարման ուղղությունն է։ Դեպի Էլբրուս տանող այս երթուղին ամենահայտնին է: Էլբրուսի լանջերից բացվում է հիանալի տեսարան դեպի Կովկասյան լեռնաշղթա, Ուշբա լեռ և այլ գագաթներ։
Երեւան - Էլբրոսի ստորոտ
Վաղ առավոտյան, հատելով հայ-վրացական, այնուհետեւ վրաց-ռուսական սահմանը, հասնում ենք Էլբրուսի ստորոտ։ Տեղում կազմակերպում ենք գիշերակացը հյուրատանը։
Էլբրուս լեռան գեղեցկության հետքերով
Առավոտյան ճոպանուղիով տեղափովում ենք դեպի 3847 մետր բարձրության վրա տեղակայված կայան (տվյալ բարձրության վրա արդեն տարածքը ձնածածկ է) ։ Այնուհետեւ քայլելով հասնում ենք մինչև 4100 մետր բարձրության վրա տեղակայված ճամբար։ Քայլքի տևողությունը միջինում 1,5-2 ժամ։ Գիշերակացը կազմակերպում ենք տեղում` ապաստարաններում։
Երազանքի իրագործմանը մնում է մոտ 1500 մետր
Ճիշտ կլիմայավարժեցումը հաջողության գրավականն է։ Օրգանիզմը տվյալ բարձրությանը ադապտացնելու, կլիմայավարժեցման նպատակով 4200 մետրից բարձրանում ենք մոտավոր 4700-4800 մետր՝ Պաստուխովի ժայռեր (անվանվել է ռուս հետախույզ և լեռնագնաց Անդրեյ Պաստուխովի անունով), այնուհետեւ նորից իջնում ենք 4200 մետր բարձրության վրա տեղակայված ճամբար։ Վերելքի միջին տևողությունը 3,5 - 4 ժամ է, վայրէջքինը՝ 1 -1,5 ժամ։
Վերելք Էլբրուս լեռան գագաթ
Գիշերը 01։00-ին (վերկացը 00։00-ին) կսկսենք վերելքը դեպի գագաթ, բարձրանալով 5642 մետր, ընթացքում կունենանք մի քանի հանգիստ տարբեր բարձրության վրա, 5300 մետրի վրա՝ թամբին, կթեյենք, այնուհետև կշարժվենք դեպի գագաթ։ Եվ այսպես, մենք գագաթում ենք։ Գագաթից բացվում է հրաշալի տեսարան դեպի Կովկասյան լեռնաշղթա, Ուշբա լեռներ և տվյալ տարածաշրջանի շատ այլ գեղեցիկ գագաթներ։ Բարձրանալու միջին տևողությունը 12-14 ժամ է։ Որից հետո կիջնենք ճամբար պատրաստվելու վերադարձին։
Նոր երազանքների հետքերով
Առավոտյան կշարժվենք դեպի Երեւան։ Հետադարձ նույն ուղղությամբ։ Մեքենայում բոլոր մասնակիցների քնելը երաշխավորված է։ )))
Մասնակիցները պետք է ունենան` քնապարկ, ուսապարկ (մեծ և փոքր), լեռնային կոշիկներ, տաք համազգեստ (լեռնային), բաճկոն (куртка), գլխարկներ (ամառային, ձմեռային), լեռնային ձեռնոցներ, սվիտեր, արևապաշտպան քսուք, լապտեր (ճակատային), ձեռնափայտեր, ջերմային ներքնազգեստ (термобельё), դիմակ, ակնոցներ, արշավային զանգապաններ (бахилы), կատվիկներ (кошки), անվտանգության գոտի (обвязка), զսպանակակեռիկներ (карабин), դեղատուփ:
Մասնակցության արժեքը մեկ մասնակցի համար՝ 930 $
Արժեքը իր մեջ ներառում է
- Տրանսպորտ
- Ուղեկցում
- Վերելքի թույլատվություն
(կապ Ռուսաստանի փրկարար ծառայության հետ)
- Ճոպանուղու տոմսերը
- Գիշերակացները, հյուրանոցներում և ճամբարներում
- Ծանր իրերի, ուսապարկերի տեղափոխում
- Մասնակցության վկայական
Արժեքը իր մեջ չի ներառում
- Սնունդը
- Հանդերձանքը
- Այլ ծախսերը
Արշավին կարող են մասնակցել միայն լեռնային արշավների փորձ ունեցող անձինք։
Ծրագրի արժեքը հաշվարկված է 14 մասնակցի համար: Մասնակիցների թվի փոփոխության դեպքում արժեքը նույնպես ենթակա է փոփոխության:
Կախված եղանակային պայմաններից հնարավոր է լրացուցիչ մեկօրյա գիշերակաց լեռան վրա։
Մեկնում։ Երևան, Կորյունի 2, 04։00
Տեղեկությունների և գրանցման համար զանգահարել +37493554595 (Viber, WhatsApp) հեռախոսահամարով կամ գրել մեր էլ․ հասցեին՝ [email protected]
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։