Էվերեստի Բազային Ճամբար 2025
$2190 / յուր․ անձը
Էվերեստ բազային ճամբար
2025 հոկտեմբեր 16-29 (14 օր, 13 գիշեր)
Երբևէ երազել ե՞ս լինել Էվերեստի՝ աշխարհի ամենաբարձր գագաթի բազային ճամբարում, կարելի է ասել աշխարհի գագաթի դարպասներին այդքան մոտ, նստել ճամբարում ու խմել հայկական թեյ, երբ դիմացդ հսկա գագաթն է՝ Էվերեստը։ Երազանքն անկատար թողնել չի կարելի։ Այս ծրագիրը հենց քեզ համար է։ Ի դեպ, բացի Էվերեստի բազային ճամբարից, վերելք ենք կատարելու նաև Կալա Պատթար լեռը (5643 մետր), ունենալու ենք արշավներ Հիմալայներում։
Երևան - Նեպալ։ Ժամանում Կատմանդու
Մեր ինքնաթիռը վայրէջք կկատարի Կատմանդուում։ Բարի գալուստ ճանապարհորդների դրախտ՝ Նեպալ։ Կատմանդուն երկրի տնտեսական և մշակութային կենտրոնն է։ Գտնվում է Հիմալայների միջլեռնային գոգհովտում, 1360 մետր բարձրության վրա։ Հասնելով հյուրանոց կտեղավորվենք, կստուգենք վերելքների համար անհրաժեշտ հանդերձանքները, այնուհետև կունենանք քննարկում-հրահանգավորում մոտակա օրերի վերաբերյալ։ Դե ինչ, ամենագեղեցիկ ու տպավորիչ տեսարանները դեռ առջևում են։
Կատմանդու - Լուկլա
Վաղ առավոտյան պատրաստվում ենք գեղեցիկ թռիչքի Կատմանդուից դեպի Լուկլա։ Մոտ 35 րոպե տևողությամբ ներքին թռիչքի ժամանակ չենք ձանձրանա, քանի որ պատուհանից բացվող տեսարաններն ամեն վայրկյան մեզ հիացնելու են։ Մենք եկել ենք Նեպալ, ծանոթանալու բնությանն ու քայլելու լեռնային արահետներով։ Այսօրվա արշավի երկարությունը՝ Լուկլայից մինչև Փակդինգ (2900 մետր), մոտ 9 կմ է. Անցնելու ենք Նեպալի լեռնային գյուղերով, կախովի կամուրջներով, անտառներով և իհարկե, լեռների տեսարններն անպակաս են լինելու մեզանից։
Գիշերակացը հյուրատանը
Քայլքի տևողությունը մոտ 5-6 ժամ
Քայլքի երկարությունը - 9 կմ
Փակդինգ - Նամչե Բազար
Նախաճաշից հետո ուղղություն կվերցնենք դեպի Նամչե Բազար (3440 մետր), որն համարվում է տեղի առևտրական կենտրոններից մեկը։ Օրվա ընթացքում առաջին անգամ կտեսնենք Էվերեստ լեռան փառահեղ տեսքը, հարակից լեռներն ու գագաթները։ Կքայլենք նաև շվեյցարական կախովի կամրջի վրայով (Դուդհ-կոսի գետի երկայքով): Այն գլխավոր տեսարժան վայրերից մեկն է։ Արշավի ընթացքում կմտնենք նաև Սագարմատա ազգային պարկ (ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ):
Գիշերակացը հյուրատանը
Քայլքի տևողությունը մոտ 7-8 ժամ
Քայլքի երկարությունը - 10 կմ
Կլիմայավարժեցման օր Նամչե Բազարում
Արթնանալ Հիմալայների ամենաբարձր գագաթների գեղեցիկ տեսարաններով և վայելել համեղ նախաճաշը, կարծում ենք, շատերի երազանքն է։ Օրը կանցկացնենք Նամչե Բազարում, կծանոթանանք Նեպալի մշակույթին ու հյուրընկալությանը։ քայլել դեպի Սագարմատա ազգային պարկի կենտրոնակայան: Կունենանք փոքր զբոսանք Սագարմատա ազգային պարկի կենտրոնակայանում, որտեղից բացվում է տեսարան դեպի Ամա Դաբլամ, Էվերեստ լեռ և Խումբիա լեռները: Ցանկացողները կարող են նաև այցելել Շերպա մշակութային թանգարան (Նամչե Բազարի մոտակայքում), որտեղ կծանոթանանք Հիմալայների պատմությանը, աշխարհագրական և մշակութային ասպեկտներին, լեռնագնացության պատմության և տարածաշրջանի տարբեր բուսական և կենդանական աշխարհին:
Գիշերակացը հյուրատանը
Նամչե Բազար - Թենգբոչե
Թենգբոչեն փոքր ալպիական հովիտ է, որը գտնվում է 3860 մետր բարձրության վրա։ Ճանապարհը, ինչպես մնացած օրերի ընթացքում, լի է լինելու լեռների տեսարաններով, գեղեցիկ արահետներով։ Կտեսնենք նաև Նեպալի ազգային թռչուն համարվող Դանֆե փասիանը։ Քայլելով կհասնենք դեպի Թենգբոչե գյուղ, որն էլ մեր այսօրվա վերջին կայարանն է։ Գյուղում է գտնվում բուդդայական տեղի ամենամեծ տաճարը։ Կայցելենք նաև տաճար։
Գիշերակացը հյուրատանը
Քայլքի տևողությունը մոտ 5-6 ժամ
Քայլքի երկարությունը - 11 կմ
Թենգբոչե - Դինգբոչե
Այս օրն արդեն ուղղություն կվերցնենք դեպի Դինգբոչե, որը տեղակայված է 4410 մետր բարձրության վրա։ Այս գյուղն համարվում է Էվերեստ լեռ և բազային ճամբար բարձրացողների համար հիմնական հանգստավայր։ Իսկ գյուղից արդեն կտեսնենք Ամա Դաբլամ լեռն ուրիշ անկյունից:
Գիշերակացը հյուրատանը
Քայլքի տևողությունը մոտ 6-7 ժամ
Քայլքի երկարությունը - 12 կմ
Դինգբոչե - Լոբուչե
Փոքր քայլերով և քիչ մետրերով մոտենում ենք Էվերեստ լեռան դարպասներին՝ բազային ճամբարին։ Այսօր ուղղություն կվերցնենք Լոբուչե գյուղ, կբարձրանանք մոտ 500 հարաբերական բարձրություն։ Լոբուչե գյուղ կհասնենք զիգզագ ճանապարհներով, Թուկլա լեռնանցքով։ Ճանապարհն անցնում է Խումբու սառցադաշտով։ Կայցելենք նաև Էվերեստ լեռան վրա իրենց կյանքը կորցրած ալպինիստների հիշատակի հուշահամալիր։
Գիշերակացը հյուրատանը
Քայլքի տևողությունը մոտ 4-5 ժամ
Քայլքի երկարությունը - 6 կմ
Լոբուչե - Էվերեստի Բազային Ճամբար - Գորակ Շեպ
Ճանապարհորդության ամենահետաքրքիր՝ Էվերեստ լեռան բազային ճամբարի (5350 մետր) օրն է այսօր։ Նախաճաշից հետո ուղղություն կվերցնենք դեպի Գորակշեպ՝ Էվերեստ լեռան ճանապարհի վերջին գյուղը (տեղակայված 5150 մետր բարձրության վրա)։ 6 ժամ քայլքից հետո մենք արդեն բազային ճամբարում ենք, որտեղ լավ ժամանակ անցկացնելուց, վայելելուց, մտովի Էվերեստ լեռ բարձրանալուց հետո, կշարժվենք դեպի Գորակշեպ։
Գիշերակացը հյուրատանը
Քայլքի տևողությունը մոտ 8-9 ժամ
Քայլքի երկարությունը - 14 կմ
Գորակ Շեպ - Կալա Պատթար - Պանգբոչե
Գորակ Շեպից ոչ շատ հեռու է գտնվում Կալա Պատթար լեռը (5644 մետր)։ Այսօր վերելք կկատարենք Կալա Պատթար լեռ՝ քայլելով ընդամենը 3-4 ժամ։ Իսկ թե ինչ տեսարաններ ենք վայելելու ընթացքում, թողնում ենք ձեր երևակայությանը։ Վերելքից հետո ուղղություն կվերցնենք դեպի Պանգբոչե գյուղ (3985 մետր)
Գիշերակացը հյուրատանը
Քայլքի տևողությունը մոտ 10-12 ժամ
Քայլքի երկարությունը - 23 կմ
Պանգբոչե - Նամչե Բազար
Հիմնական երկու նպատակները կատարված են։ Էվերեստ բազային ճամբար և Կալա Պատթար լեռ բարձրանալուց հետո մեզ մոտ է վերադառնալ արդեն հարազատ դարձած Նամչե Բազար։
Գիշերակացը հյուրատանը
Քայլքի տևողությունը մոտ 6-7 ժամ
Քայլքի երկարությունը - 14 կմ
Նամչե Բազար - Փակդինգ - Լուկլա
Ժամանակն է նույն ճանապարհով վերադառնալ մայրաքաղաք։ Ուստի այսօր կշարժվենք դեպի Լուկլա, կունենանք ազատ ժամանակ քաղաքում շրջելու և գնումների կատարելու համար։
Լուկլա - Կատմանդու
Վաղ առավոտյան կշտապենք օդանավակայան՝ կատարելու ներքին թռիչք դեպի Կատմանդու (թռիչքներն հիմնականում վաղ առավոտյան են)։ Մայրաքաղաքում ևս մի քանի ժամ ազատ ժամանակ ունենալուն դեմ չի լինի ոչ մեկ, չէ որ այսօրը մեր վերջին օրն է Նեպալում։
Վերադարձ Հայաստան
Կյանքի լավագույն հիշողություններն արդեն ապահովված են։ Մեզ մնում է 10-12 ժամ թռիչքից հետո հասնել հայրենիք, կիսվել տպավորություններով ընկերների հետ և վերապրել ճանապարհորդությունը։
Պահեստային օր
Նման ուղևորությունների ժամանակ ազատ օրը շատ կարևոր է, քանի որ եղանակային պայմանները միշտ չէ, որ կարող են բարենպաստ լինել, այնպես որ միշտ պետք է ունենանք լրացուցիչ օր և այդպիսով երաշխավորված կլինի ձեր նպատակակետին հասնելու հավանականությունը:
Մասնակցության արժեքը մեկ մասնակցի համար՝ 1820 $
Արժեքի մեջ ներառված է՝
✔ Կատմադու - Լուկլա և հակառակ ներքին թռիչքների տոմսերի արժեքը
✔ Ուղեկցորդների ծառայություններ՝ (հայ և տեղացի)
✔ Տրանսպորտի ծառայություն տուրի ամբողջ ընթացքում
✔ Կացությունը տուրի ամբողջ ընթացքում (Հյուրանոց, հյուրատուն)
✔ Գիշերակացերը վերելքի ընթացքում (Հյուրատուն)
✔ Սնունդը տուրի ամբողջ ընթացքում (Կատմանդու քաղաքում միայն նախաճաշ)
✔ Գույքի և հանդերձանքի տեղափոխում բեռնակիրների օգնությամբ
✔ Անհրաժեշտ թույլտվություններ
✔ Ճանապարհորդական ապահովագրություն
✔ Մասնակցության վկայական
Արժեքը չի ներառում
✘ Ավիատոմսեր (Երևան - Կատմանդու, Կատմանդու - Երևան)
✘ Վիզայի արժեքը (մեկ անձը 30 $)
✘ Սննդի ծախսերը Կատմանդու քաղաքում (բացառությամբ նախաճաշի)
✘ Անձնական ծախսեր, անհատական բեռնակիրների ծախսեր
✘ Թեյավճարները (մոտ 150-200 $)
Տարիքային սահմանափակում` 16-ից մինչ 55 տարեկան:
Տեղեկությունների և գրանցման համար զանգահարել +37493-554595 (Viber, WhatsApp) հեռախոսահամարով կամ գրել մեր էլ․ հասցեին՝ [email protected] և ֆեյսբուքյան էջին
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։