Վերելք Մեծ Քիրս / Հունոտի կիրճ

֏25 / յուր․ անձը

Անկախության օրը՝ Մեծ Քիրս լեռան գագաթին

Սեպտեմբերի 20-ին Հատիս Տուրի հետ միասին 2-օրով կուղևորվենք Արցախ աշխարհ։ Առաջին օրը կայցելենք Գանձասար և Վանք գյուղ, որից հետո կուղևորվենք Ստեփանակերտ, կտեսնենք «Պապիկ-տատիկ»-ին։ Այնուհետև ուղղություն կվերցնենք Շուշիի շրջան՝ Հունոտի կիրճ, կունենանք արշավ, կտեսնենք բոլորին հայտնի «Զոնտիկները»։ Գիշերակացը կլինի վրաններում՝ Հունոտի գեղատեսիլ կիրճում։ Առավոտյան կնախաճաշենք և ուղղություն կվերցնենք դեպի Մեծ Քիրս լեռը։ Այն համարվում է հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ լեռներից մեկը, բարձրությունը 2724 մետր է, մաս է կազմում Արցախի լեռնաշղթայի հարավային ճյուղի։

Մասնակիցները պետք է ունենան` դիմակ, ձեռնոցներ, ձեռքերի հակամանրէային ախտահանիչ (ալկոգել), քնապարկ, ուսապարկ, գլխարկ (ամառային, ձմեռային), տաք համազգեստ, բաճկոն, ձեռնոցներ, լապտեր, հարմարավետ կոշիկներ, անձրևապաշտպան թիկնոց, արևային ակնոց, երկուօրյա սնունդ և ջուր

Մեկնում՝ 06 - 30

Երթուղու արժեքը՝ 29000 դր (տրանսպորտ, ուղեկցում, վրան, ներքնակ)

Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամրին, ամրագրել՝ ստորև

!

Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։

Թողնել մեկնաբանություն