
Վերելք Արարատ (5 օր)
$560 / յուր․ անձը
Այս ծրագիրը հատուկ մշակված է նրանց համար, ովքեր ունեն ժամանակի խնդիր և միայն Արարատ լեռն են ցանկանում բարձրանալ
Երևան - Վրաստան - Բայազետ
Վաղ առավոտյան, ժամը 04-00 խումբը Երևանից կշարժվի դեպի հայ-վրացական սահման՝ Բավրայի անցակետ, այնուհետև Ախլքալակի անցակետով կհատի վրաց-թուրքական սահմանը: Առաջին կանգառը կլինի Ծովակ Հյուսիսո (Չըլդըր) լճի ափին, ապա կհասնենք Բայազետ, որտեղ կայցելենք Դարոյնք ամրոց (Բայազետի բերդ), կտեսնենք Իսհակ Փաշայի պալատը։ Գիշերակացը՝ Բայազետում
Արարատ լեռան առաջին ճամբար
Լեռներում անցողիկ տրանսպորտով խումբը Բայազետից կշարժվի Արարատ լեռան ստորոտ (2200 մ), որտեղից կսկսվի վերելքը: Ծանր իրերը, գույքը և հանդերձանքը կտեղափոխվեն ձիերով: 5 - 6 ժամից խումբը կհասնի 1-ին ճամբար (3200 մ): Հանգիստ, ադապտացիա, ընթրիք, գիշերակացը՝ վրաններում:
Արարատ լեռան երկրորդ ճամբար
Նախաճաշ, վերելք 2-րդ վրանային ճամբար (4150 մ): Վերելքը՝ 4.5 – 5 ժամ, գիշերակացը՝ վրաններում:
Վերելք Արարատ լեռան գագաթ
Վերկաց՝ ժամը 00-00-ին, նախաճաշ: Ժամը 01-00-ին՝ վերելք դեպի Արարատ լեռան գագաթ: Տևողությունը՝ 6 ժամ, ջերմաստիճանը 0-ից մինչ -20 աստիճան: Lավ եղանակի դեպքում մասնակիցները հնարավորություն կունենան տեսնել Հայաստանի տարածքները, այդ թվում Արագած լեռն ու Գեղամա լեռնաշղթան, Պարսկաստանի, Թուրքիայի տարածքները: Վերելքը նշելուց հետո՝ վայրէջք 2-րդ ճամբար, հանգիստ՝ 1-2 ժամ, ինչից հետո՝ վայրէջք 1-ին ճամբար: Ընթրիք, գիշերակացը՝ վրաններում:
Բայազետ - Վրաստան - Երևան
Նախաճաշ, վայրէջք Արարատ լեռան ստորոտ (2200 մ), որտեղից տրանսպորտը խումբը կհասցնի Բայազետ։ Կունենանք ժամանակ լողալու և հանգստի համար, ապա ճանապարհ կնկնենք դեպի Երևան։ Ճանապարհին կունենանք կանգառ մայր Արաքսի ափին։
Մասնակիցները պետք է ունենան` քնապարկ, ուսապարկ (մեծ և փոքր), լեռնային կոշիկներ, տաք համազգեստ (լեռնային), բաճկոն (куртка), գլխարկներ (ամառային, ձմեռային), հարմարավետ ձեռնոցներ, սվիտեր, արևապաշտպան քսուք, լապտեր (ճակատային), ձեռնափայտեր, ջերմային ներքնազգեստ (термобельё), դիմակ, ակնոցներ, բախիլներ:
Մասնակցության արժեքը մեկ մասնակցի համար՝ 560 $
Կարող եք գրանցվել նաև ապառիկ եղանակով
Արժեքի մեջ ներառված է՝
- Տրանսպորտ
- Ուղեկցորդների ծառայություններ՝ 2 - 3 (հայ և քուրդ)
- Վիզայի գումար
- Հյուրանոց
- Սնունդ
- Վրան, ներքնակ, կատվիկներ
- Գույքի և հանդերձանքի տեղափոխում (ձիերով)
- Մասնակցության վկայական
- Այլ ծախսեր
Ծրագրի արժեքը հաշվարկված է 15 մասնակցի համար: Մասնակիցների թվի փոփոխության դեպքում արժեքը նույնպես ենթակա է փոփոխության:
Տարիքային սահմանափակում` 16-ից մինչ 55 տարեկան:
Տեղեկությունների և գրանցման համար զանգահարել +37493-554595 (Viber, WhatsApp) հեռախոսահամարով կամ գրել մեր էլ․ հասցեին՝ [email protected] և ֆեյսբուքյան էջին
Շատերը չէին հավատում, որ 2017 թ.-ին հնարավոր էր իրականացնել վերելք դեպի Արարատ լեռ, սակայն այն իրականացվեց: ՀՀ Անկախության օրը նշեցինք երազանքի գագաթին:
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։