Վերելք Մեծ Իշխանասար լեռ

֏10 / յուր․ անձը

Կիրակի՝ օգոստոսի 2-ին, Հատիս Տուրի հետ միասին կուղևորվենք Սյունիքի մարզ՝ Մեծ Իշխանասար լեռ։ Այն Իշխանասար  լեռնազանգվածի ամենաբարձր գագաթն է, գտնվում է Սյունիքի մարզի  և Արցախի հանրապետության սահմանի վրա։ Գագաթին կա  հրաբխային խառնարան, իսկ արևելյան լանջին սառցադաշտային ծագման Սև լիճն է։ Լեռան բարձրությունը 3550 մետր է։

Մասնակիցները պետք է ունենան` դիմակ, ձեռնոցներ, ձեռքերի հակամանրէային ախտահանիչ (ալկոգել), ուսապարկ, գլխարկ (ամառային, ձմեռային), տաք համազգեստ, բաճկոն, լապտեր, հարմարավետ կոշիկներ, անձրևապաշտպան թիկնոց, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր:

Ուշադրություն՝ քանի որ լինելու է բավականին բարդ վերելք, մասնակիցները պետք է պարտադիր ունենան արշավական փորձ

Մեկնում՝ 06 – 00

Երթուղու արժեքը՝ 10.000 դր (տրանսպորտ, ուղեկցում)

Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամրին, ամրագրել՝ ստորև

!

Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։

Թողնել մեկնաբանություն