Վերելք Վայոցսար լեռ

֏7000 / յուր․ անձը

Կիրակի՝ Մայիսի 30-ին, Հատիս Տուրի հետ միասին կուղևորվենք Վայոց ձորի մարզ` Վայոցսար լեռ։ Այն հանգած հրաբուխ է, գտնվում է Եղեգնաձորի և Վայքի շրջանների սահմանագլխին, Հերհեր գյուղից հարավ-արևմուտք։ Ունի 2586 մ․ բարձրություն, հատած կոնի ձև, մոտ 125 մ խորությամբ ձագարաձև խառնարան։ Ժամանակ ունենալու դեպքում կունենանք կանգառ Հերհերի ջրամբարի մոտ, որի ընդհանուր ծավալը՝ 26 մլն խմ է, կունենանք նաև այցելություն քչերին հայտնի Սուրբ Սիոն եկեղեցի (VIII - X դար) որը առանձնանում է իր գեղեցկությամբ և գտնվում է ժայռի վրա: Ճանապարհին կունենանք կանգառ Վայքի ֆուդ կորտում։

Մասնակիցները պետք է ունենան` դիմակ, ձեռնոցներ, ուսապարկ, գլխարկ (ամառային, ձմեռային), տաք համազգեստ, լապտեր, հարմարավետ կոշիկներ, անձրևապաշտպան թիկնոց, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր:

Մեկնում՝ 08 - 00

Երթուղու արժեքը՝ 7000 դր (տրանսպորտ, ուղեկցում)

Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամրին

!

Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։

Թողնել մեկնաբանություն