Ուղտասարի լիճ - Վերելք Թրասար և Ծղուկ

֏20 / յուր․ անձը

Շաբաթ՝ օգոստոսի 15-ին, Հատիս Տուրի հետ միասին 2-օրով կուղևորվենք Սյունիքի մարզ` Ուղտասար հնավայր: Հասնելուն պես կպատրաստենք վրանային ճամբարը՝ Ուղտասարի լճի և ժայռապատկերների հարևանությամբ (3300մ), որտեղ կան 2000 ժայռապատկերներ` ցրված լեռան ստորոտում հրաբխային խառնարանից գոյացած մանր լճակների շուրջ։ Առաջին օրը կունենանք վերելք դեպի Սյունիքի բարձրավանդակի ամենաբարձր կետը համարվող Թրասար լեռ (3594մ)։ Երկրորդ օրը՝ վերելք դեպի Ծղուկ լեռ (3581մ)

Մասնակիցները պետք է ունենան` բարձր տրամադրություն, դիմակ, ձեռնոցներ, ձեռքերի հակամանրէային ախտահանիչ (ալկոգել), քնապարկ, ուսապարկ, գլխարկ (ամառային, ձմեռային), տաք համազգեստ, բաճկոն, լապտեր, հարմարավետ կոշիկներ, անձրևապաշտպան թիկնոց, արևային ակնոց, երկօրյա սնունդ և ջուր:

Մեկնում՝ 07 - 00

Երթուղու արժեքը՝ 20000 դր (տրանսպորտ, ուղեկցում, վրան, ներքնակ)

Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամրին, ամրագրել՝ ստորև

!

Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։

Թողնել մեկնաբանություն