Վերելք Արա լեռ - Մեկօրյա Տուր Հայաստանում

Արայի (Արա) լեռը գտնվում է Կոտայքի և Արագածոտնի մարզերի սահմանագոտում, Հրազդան և Քասախ գետերի միջև: Բարձրությունը 2577 մ է: Ունի անկանոն կոնի ձև` հատած գագաթով և օղակաձև խառնարանով: Բարձրադիր մասերում տարածված են տափաստանները: Օգտակար հանածոներից կան անդեզիտ-բազալտ և անդեզիտ: Լեռան վրա գրանցված են 650 տեսակ անոթային բույսեր, որոնք Հայաստանի բուսականության 20%-ն են կազմում: Երբ հեռվից ես նայում սարին, տպավորություն է ստեղծվում, որ քո առջև պառկած է մի աժդահա: Ըստ ավանդության, հայկական և ասորական զորքերի միջև ճակատամարտի ժամանակ հայ արքա Արա Գեղեցիկը զորքերը դասավորել էր Արա լեռան տակ, իսկ Ասորեստանի թագուհի Շամիրամը` Հատիս լեռան տակ: Այստեղ է ընկել իր կնոջը` Նվարդին, հավատարիմ մնացած հայոց թագավորը, որի արնաշաղախ մարմինը Նինոս արքայի հեշտասեր այրու` Շամիրամի հրամանով դրել են ժայռախորշում, որ արալեզները կենդանացնեն նրան: Ծաղկեվանք կամ Կույս Վարվառան քարանձավում փորած վանք է, Արա լեռան լանջին։ Մոտակա բնակիչները այնտեղ տոնում են թե քրիստոնեական տոները։ Մամռոտ վանքի մեջ կա մի աղբյուր, որն ասվում է թե առողջարար հատկություններ ունի, հատկապես տեսողության կապակցությամբ։ Ջրում ցինկի բազմանշանակալից մակարդակ կա, որը օգնում է տեսողության, ինչպես նաև հոդերի և մկանների ջղաձգության։ Տեղի բնակիչները դրան «Սուրբ ջուր» են անվանում։

10 կմ |  ↑ 857 մ, ↓ 580 մ | 5 – 5․30 ժամ

Տուրը իր մեջ ներառում է

• Բարձրակարգ տրասպորտ

• Լեռնային ուղեկցորդ

• Հայաստանի տուրիստական քարտեզ

• Խմելու ջուր սպասարկող մեքենայում

• Հարկեր

Տուրը իր մեջ չի ներառում

• Գիդ

• Լանչբոքս, Ցանկության դեպքում կարելի է պատվիրել լանչբոքսեր 10 $ հավելավճարով

• Ալկոհոլային խմիչքներ

• Բժշկական ապահովագրություն

Հավելում

• Անհրաժեշտ իրերի ցանկ` լեռնային կոշիկներ, ուսապարկ,  արևապաշտպան քսուք, գլխարկ (ամառային, ձմեռային), տաք համազգեստ, բաճկոն, դեղատուփ, անձրևապաշտպան թիկնոց, արևային ակնոց, սնունդ և ջուր՝ ընկերությունից չպատվիրելու դեպքում

• Տվյալ տուրը միջին դժվարության է և հատուկ ֆիզիկական պատրաստվածություն չի պահանջում (առողջական խնդիրների դեպքում նախապես տեղեկացրեք մեզ)

• Տուրի պատվերի դեպքում ժամանակացույցը, երթուղին ըստ ձեր ցանկության կարող են փոխվել

• Տուրը սկսվում և ավարտվում է Երևանում՝ ձեզ ընտրած վայրից,

• Նախընտրելի ժամանակահատվածը՝ հունիսից սեպտեմբեր

• Մինչև 9 տարեկան անձանց տուրին մասնակցությունը չի խրախուսվում

!

Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։

Թողնել մեկնաբանություն