Վերելք Շունքար լեռ

֏7000 / յուր․ անձը

Կիրակի՝ մայիսի 31-ին, Հատիս Տուրի հետ միասին կուղևորվենք Տավուշի մարզ` Շունքար լեռ: Այն գտնվում է Աղավնավանք գյուղի հարևանությամբ, տեսքով նման է մեծ ժայռի: Վերելքը կսկսենք Աղավնավանք գյուղի մոտից անտառապատ լանջերով, գեղեցիկ տեսարանները վայելելով կբարձրանանք գագաթ։ Լեռան բարձրությունը 2079 մ․ է, իսկ հարաբերական բարձրությունը 1000 մ․ից ավելի է, այնպես որ սպասվում է հետաքրքիր վերելք։

Մասնակիցները պետք է ունենան` դիմակ, ձեռնոցներ, ձեռքերի հակամանրէային ախտահանիչ (ալկոգել), ուսապարկ, գլխարկ (ամառային, ձմեռային), տաք համազգեստ, բաճկոն, լապտեր, արշավական կոշիկներ, անձրևապաշտպան թիկնոց, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր

Մեկնում՝ 08 - 00

Երթուղու արժեքը՝ 7000 դր (տրանսպորտ, ուղեկցում )

Ցանկացողները տեղեկությունների և գրանցման համար զանգահարեն 093-554595 հեռախոսահամարով՝ կամ գրեն մեր էլ․ հասցեին [email protected] և ֆեյսբուքյան էջին

!

Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։

Թողնել մեկնաբանություն