Վերելք Արա լեռ

֏8000 / յուր․ անձը

Կիրակի՝ հոկտեմբերի 19-ին, Հատիս Տուրի հետ կուղևորվենք Կոտայքի մարզ Արայի լեռ։ Այն ոչ միայն տպավորիչ բնությամբ է հայտնի, այլև իր առասպելական պատմությամբ․ այն իր անունը ստացել է հայ դիցաբանության գեղեցկության և սիրո խորհրդանիշ Արա Գեղեցիկից։ Լեռան լանջերն ու գագաթը պատված են հարուստ բուսականությամբ․ այստեղ աճում են ավելի քան 650 տեսակ անոթային բույսեր, ինչը կազմում է Հայաստանի բուսականության մոտ 20%-ը։ Մեր ուղևորության ընթացքում ձեզ կսպասեն հիասքանչ տեսարաններ, մաքուր լեռնային օդ, աշնան ոսկեգույն բնություն և հետաքրքիր պատմություններ Արայի լեռան շուրջ ձևավորված լեգենդներից։

Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային, ձմեռային), տաք համազգեստ, լապտեր, արշավային կոշիկներ, արշավային փայտեր, անձրևապաշտպան թիկնոց, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր:

Մեկնում։ Երևան, Կորյունի 2, 08։30

Երթուղու արժեքը՝ 8000 դր (տրանսպորտ, ուղեկցում)

Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամարին

!

Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։

Ծանոթացեք նաև

Կազմակերպում ենք նաև

Թողնել մեկնաբանություն