Վերելք Աժդահակ լեռ

֏9500 / յուր․ անձը

Կիրակի՝ օգոստոսի 27-ին, Հատիս Տուրի հետ միասին կուղևորվենք Կոտայքի մարզ` Աժդահակ լեռ։ Այն Գեղամա լեռնաշղթայի ամենաբարձր լեռնագագաթն է, գտնվում է շղթայի կենտրոնական հատվածում: Լեռան բարձրությունը 3597 մ է։ Գագաթից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Սևանա լիճը և Գեղամա լեռնավահանը: Գագաթին կից` հյուսիս-արևմտյան կողմում կա ջրով լցված հրաբխային խառնարան։ Երևանից կուղևորվենք բարձրակարգ տրանսպորտով դեպի Գեղարդ գյուղ, որտեղից բեռնատարը մեզ կհասցնի Պայտասար լեռան ստորոտ, որից հետո կսկսվի մեր վերելքը դեպի լեռան գագաթ։ Ընթացքում կայցելենք և կծանոթանանք հանրահայտ և հազվագյուտ ժայռապատկերների (պետրոգլիֆների) հետ:

Մասնակիցները պետք է ունենան` ձեռնոցներ, ուսապարկ, գլխարկ (ամառային, ձմեռային), տաք համազգեստ, լապտեր, արշավային կոշիկներ, անձրևապաշտպան թիկնոց, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր:

Մեկնում։ Երևան, Կորյունի 2, 07։00

Երթուղու արժեքը՝ 9500 դր (տրանսպորտ, ուղեկցում)

Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամարին

!

Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։

2 Մեկնաբանություն

Robert

Hello My name is Robert and I am coming to Armenia from Poland. I will be in Yerevan from July 1 to July 6. I am interested in your tours on July 2 Azhdahak and July 5 Aragats. Please let me know if there are free places ? If yes then please book your tours. Unfortunately I do not speak Armenian, I speak English poorly, but I know a little Russian. I hope we can have a conversation. Greetings Robert

Armen

Karam esel masnakcem

Թողնել մեկնաբանություն