Վերելք Արարատ լեռ 2025

$850 / յուր․ անձը

Ցանկանու՞մ եք բարձրանալ Արարատ լեռ, սակայն չունեք բավարար ժամանակ միաժամանակ շրջագայելու Արևմտյան Հայաստանում, ուրեմն այս 5-օրյա ծրագիրը հենց Ձեզ համար է։ Ձեր նպատակը կլինի մեկը՝ վայելել Արարատ լեռան շքեղությունը, ապրել անմոռանալի ու չկրկնվող էմոցիաներ շրջագայության ամբողջ ընթացքում։  Ծրագիրն ու մանրամասները ստորև։ 

7-օրյա ուղևորության՝ Արարատ վերելքի և Արևմտյան Հայաստան շրջագայության ծրագրին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ

օր 1

Երևան - Բայազետ

Արարատ վերելքը մեր հիմնական նպատակն է այս ուղևորության ընթացքում։ Սակայն անցնել Ծովակ Հյուսիսո (Չըլդըր) լճի կողքով, տեսնել և չվայելել Արաքս գետի գեղեցկությունը, չենք կարող։ Ուղևորությունը կսկսենք Երևանից։ Հայ-վրացական, այնուհետև վրաց-թուրքական սահմանները հատելուց հետո կուղևորվենք դեպի Բայազետ։ Ճանապարհին կտեսնենք Ծովակ Հյուսիսո (Չըլդըր) լիճը, կկանգնենք Արաքս գետի հովտում։ Հասնելով Բայազետ քաղաք՝ կայցելենք Բայազետի բերդ (Դարոյնք ամրոց), կծանոթանանք բերդի պատմությանը, այնուհետև կշարժվենք դեպի հյուրանոց, կտեղավորվենք հյուրանոցի մեր սենյակում, քանզի հաջորդ օրվանից մեզ սպասվում են էմոցիոնալ օրեր։

օր 2

Արարատ լեռան առաջին ճամբար

Մի պահ փակեք աչքերն ու պատկերացրեք․ դուք Արարատ լեռան ստորոտին կանգնած եք․ կանգնած եք պատմական հայրենիքի բիբլիական լեռան ստորոտին։ Հենց այդտեղից էլ սկսում ենք վերելքը։  2200 մետր բարձրությունից, շարժվում ենք դեպի Արարատ լեռան բազային ճամբար՝ 3200 մետր բարձրության վրա գտնվող։ Վերելքի ամբողջ ընթացքում ծանր իրերը, գույքն ու փոխնորդ հանդերձանքը տեղափոխվում է ձիերով։  5-6 ժամ քայլելուց հետո, հասնելով Արարատ լեռան առաջին ճամբար, կտեղավորվենք վրաններում, կհանգստանանք։ Վրանային գիշերակացը Արարատ լեռան վերելքի ժամանակ մասնակիցների ամենահիշվող պահերից է։

օր 3

Արարատ լեռան երկրորդ ճամբար

Արարատ լեռանը Հայաստանից երբ նայել եք, երբևէ մտածել կամ պատկերացրել ե՞ք, որ օրերից մի օր կգտնվեք գագաթին այնքան մոտ։ Դե հիմա հենց այդ պահն է։ Արարատ լեռան առաջին ճամբարից առավոտյան շարժվում ենք դեպի երկրորդ ճամբար՝ 4150 մետր բարձրության վրա գտնվող։ Հասնելով ճամբար՝ սնվում ենք, տեղավորվում ենք վրաններում, հանգստանում, քանի որ գիշերն արդեն սկսելու ենք վերելքը Արարատ լեռան բիբիական գագաթ։

օր 4

Վերելք Արարատ լեռան գագաթ

Կեսգիշերին՝ մոտ 01։00, սկսում ենք վերելքը։ Մոտ 6-7 ժամ քայլելուց հետո հասնում ենք երազանքի գագաթին։ Վերելքի ժամանակ ջերմաստիճանը 0-ից մինչ -20 աստիճանի միջև է տատանվում։ Գագաթին հասնելուց հետո էմոցիաների, հուզմունքի պակաս չեք ունենա։ Մինչ այս Հայաստանից երազող հայացքով Արարատ լեռանն եք նայել, իսկ հիմա դուք Արարատ լեռան գագաթին եք։ Եղանակի բարենպաստ պայմանների դեպքում Արարատ լեռան գագաթից կտեսնենք Հայաստանը, այդ թվում Արագած լեռը, Հայկական լեռնաշխարհը, Նախիջևանը, Պարսկաստանի, Թուրքիայի տարածքների մի մասը։ Ժամանակն է արդեն իջնելու։ Արարատ լեռան երկրորդ ճամբար հասնելուց և 1-2 ժամ հանգստանալուց հետո քայլում ենք դեպի առաջին ճամբար։

օր 5

Արարատ լեռ - Բայազետ - Երևան

Վայելում ենք Արարատ լեռան լանջերին անցկացվող վերջին ժամերը, առավոտյան սկսում ենք վայրէջքը առաջին ճամբարից։ Լեռան ստորոտ հասնելուց հետո, մեքենայով շարժվում ենք դեպի Բայազետում գտնվող հյուրանոց։  Հյուրանոցի սենյակին և լոգարանին կարոտել էիք չէ՞. Դե վայելեք։  Մի փոքր հանգստանալուց, Արարատ լեռան տեսարանների ներքո ռեստորանում ճաշելուց հետո արդեն վերադառնում ենք հայրենիք՝ մեր մտքում ամուր պահած Արարատ լեռան հիասքանչ տեսարանները։

Մինչ մեկնելը կիրականացվեն նախապատրաստական, ադապտացիոն և կլիմայավարժեցման վերելքներ Արայի, Աժդահակ, Արագած և այլ լեռներ։

Մասնակիցները պետք է ունենան` քնապարկ, ուսապարկ (մեծ և փոքր), լեռնային կոշիկներ, տաք համազգեստ (լեռնային), բաճկոն (куртка), գլխարկներ (ամառային, ձմեռային), հարմարավետ ձեռնոցներ, սվիտեր, արևապաշտպան քսուք, լապտեր (ճակատային), ձեռնափայտեր, ջերմային ներքնազգեստ (термобельё), դիմակ, ակնոցներ, բախիլներ:

Մասնակցության արժեքը մեկ մասնակցի համար՝ 640 $

Արժեքի մեջ ներառված է՝

 Տրանսպորտ

Ուղեկցորդների ծառայություններ՝ (հայ և տեղացի)

 Հյուրանոց (ներառյալ նախաճաշեր)

Սնունդ (տաք և սառը ուտեստներ, խորտիկներ և այլն)՝ վերելքի ամբողջ ընթացքում, անհատական խոհարարի ծառայություն (լեռան վրա)

 Վրան, ներքնակ, կատվիկներ

 Գույքի և հանդերձանքի տեղափոխում (ձիերով)

 Մասնակցության վկայական

 Այլ ծախսեր

Արժեքի մեջ ներառված չէ

  Վիզայի արժեքը (32 դոլլար)

 Անձնական այլ ծախսեր

Ծրագրի արժեքը հաշվարկված է 15 մասնակցի համար: Մասնակիցների թվի փոփոխության դեպքում արժեքը նույնպես ենթակա է փոփոխության:

Տարիքային սահմանափակում` 16-ից մինչ 50 տարեկան:

Տեղեկությունների և գրանցման համար զանգահարել +37493-554595 (Viber, WhatsApp) հեռախոսահամարով կամ գրել մեր էլ․ հասցեին՝ [email protected] և ֆեյսբուքյան էջին

!

Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։

Ծանոթացեք նաև

Կազմակերպում ենք նաև

Թողնել մեկնաբանություն