Մաչու Պիկչու

$1870 / յուր․ անձը

10.05.2024

Պերուն հնագիտական վայրերի կենտրոնն է, երկրի հնագույն պատմությունը ուսումնասիրելու աղբյուրը: Իր բոլոր ուղղություններից Կուսկոն տարբերվում է շքեղ և տպավորիչ քաղաքով, սալահատակ փողոցներով, հախճապակյա սալիկապատ տանիքներով և տարբերվող ճարտարապետությամբ։ Ճանապարհորդության ընթացքում կտեսնենք Կուսկո քաղաքը, կայցելենք Չիչերո, Մարաս և Մորեյ քաղաքներ, այցելություն կունենանք նաև աշխարհի 7 հրաշալիքներից մեկը՝ Մաչու Պիկչու, Ինկերի միջնաբերդ, քայլարշավ կունենանք դեպի Հումանթայ լիճ (Զմրուխտե լիճ)։ Իսկ Ծիածան լեռան վերելքը (Յոթ գույների լեռ՝ բարձրությունը 5200 մետր) իր տարբերվող տեսքով կգերի ձեզ և կստիպի երկար ժամանակ չմոռանալ իր մասին։  Կայցելենք նաև Օլլանտայտամբո, Մորայ հնագիտական երկու քաղաքներ։ Ճանապարհորդության ընթացքում կուղևորվենք նաև գնացքով, կհիանանք գնացքի պատուհաններից բացվող տեսարաններով, լեռներով, կենդանական աշխարհով։ 

օր 1

Ժամանում Կուսկո քաղաք Պերու

Ինքնաթիռը ժամանում է Պերուի հարավ-արևմուտքում գտնվող Կուսկո քաղաքի օդանավակայան։ 15-20 րոպե հետո արդեն հասնում ենք հյուրանոց, որտեղ և երկար թռիչքից հետո հանգստանում ենք։ Ժամանակը թույլ է տալիս նաև մի քանի ժամ քայլել քաղաքի փողոցներով, հարմարվելու քաղաքի բարձրությանը (քաղաքը գտնվում է ծովի մակարդակից մոտ 3500 մետր բարձրության վրա)։ 

Գիշերակացը՝ Կուսկո քաղաքում 

օր 2

Այցելություն Չինչերո, Մարաս և Մորեյ քաղաքներ

Արկածային օրը սկսված է։ Առավոտյան ժամը 08։30-ին ուղղություն կվերցնենք դեպի Չինչերո գունեղ քաղաք, որտեղ կտեսնենք Ինկերի պատերի շինությունները և նրա փոքրիկ եկեղեցու գաղութը, որի պատմությունը կզարմացնի ձեզ: Տեղում կտեսնենք նաև Անդյան գործվածքների մշակմանը տեքստիլի գործարանը, որտեղ Չինչերո քաղաքի ներկայացուցիչները մեզ ցույց կտան իրենց նախնիների արվեստը: Դրանից հետո կշարունակենք մեր արկածը դեպի Մորեյի մշակության հայտնի շրջանաձև տեռասները: Շարունակելով մեր ճանապարհորդությունը՝ կիջնենք դեպի Մարասի Աղի հանքերը (գեղատեսիլ վայր՝ տպավորիչ բնապատկերներով): Վերջապես, մենք կգնանք Օլլանտայտամբոյի երկաթուղային կայարան՝ գնացքով շարունակելու ճանապարհը։ Գնացքը մեզ կտանի դեպի Ագուաս Կալիենտես (Մաչու Պիկչուին ամենամոտ քաղաքը):

Գիշերակացը՝ Ագուաս Կալիենտեսում

օր 3

Մաչու Պիկչու Ինկերի կորուսյալ քաղաք

Այս օրը կլինի Ձեր կյանքի լավագույն օրերից մեկը, քանի որ մենք կայցելենք աշխարհի 7 հրաշալիքներից մեկը՝ Մաչու Պիկչու: Ագուաս Կալիենտեսից դեպի Մաչու Պիկչու կուղևորվենք ավտոբուսով: Անձնագրերով գրանցվելուց հետո էքսկուրսավարի ուղեկցորդությամբ մոտ 2 ժամ կշրջենք Ինկերի միջնաբերդի ամենահայտնի վայրերով, մանրամասն կծանոթանաք պատմությանը: Մենք կվայելենք պատմական սրբավայրն իր ողջ շքեղությամբ՝ միաժամանակ տեսախցիկով կֆիքսենք գեղեցիկ տեսարանները: Դրանից հետո մենք կվերադառնանք Ագուաս Կալիենտես՝ վայելելու համեղ լանչը: Կեսօրից հետո մենք գնացքով կուղևորվենք Օլլանտայթամբո, այնուհետև Կուսկո։

Գիշերակացը՝ Կուսկո քաղաքում

օր 4

Հումանթայ լիճ (Զմրուխտե լիճ)։ Քայլարշավ դեպի լիճը

Այսօրվա ուղևորությունը կսկսենք վաղ առավոտյան՝ 05։00։ Հյուրանոցից մոտ 2 ժամ ճանապարհից հետո կհասնենք Մոլլեպատա քաղաք: Նախաճաշից հետո տրանսպորտով կշարունակենք դեպի Սորայպամպա՝ քայլարշավի մեկնարկային կետը։ Այսպիսով, մենք կսկսենք մոտ երկու ժամանոց քայլարշավը։ Վերելքի ժամանակ մենք հնարավորություն կունենանք դիտարկել տարածքում բնակվող բազմազան բուսական ու կենդանական աշխարհը։ Շրջակայքում մենք կտեսնենք բնիկ տարբերվող թռչուններ, ինչպես նաև կհիանանք շրջապատող ձյունառատ լեռներով: Հումանտայ լճի (Զմրուխտե լճի) և նրա փիրուզագույն ջրերի հիասքանչ տեսարանները վայելելով էլ կսնվենք, կունենանք նաև ազատ ժամանակ ինչու չէ նաև լողալու համար: Անհավանական գեղեցիկ վայր, ճանապարհ, որի տեսարաններն ՁԵր մտքում կմնան երկար ժամանակ։

Գիշերակացը՝ Կուսկո քաղաքում

օր 5

Վերելք Ծիածան լեռ (Յոթ գույների լեռ)

Վաղ առավոտյան ժամը 04:00-ից 04:30-ն ընկած ժամանակահատվածում կսկսենք այսօրվա շրջագայությունը: Մենք գնալու ենք քաղաքի հարավ՝ անցնելով դաշտեր, գետեր, լեռներ, գյուղեր։ Մենք ճանապարհորդելու ենք մոտ 2 ժամ, մինչև կհասնենք Կուսիպատա քաղաք, որտեղ կվայելենք մեր համեղ նախաճաշը։ Նախաճաշից հետո ևս 45 րոպե ճանապարհից հետո կհասնենք Պուլավասիպատա՝ արշավի մեկնարկային կետ՝ ճանապարհին տեսնելով դիտելով գեղեցիկ բնապատկերներ, ձորեր, սառցադաշտեր և լամաների ու ալպակաների երամակներ։ Մոտ 2 ժամ քայլելուց հետո կհասնենք Գույների լեռ կամ Վինիկունկա: Լեռն անվանում են նաև Ծիածան լեռ։ Լեռան բարձրությունը 5200 մետր է։ Դա նշանակում է, որ դուք բարձրանում եք Նեպալում գտնվող Էվերեստի բազային ճամբարի գրեթե նույն բարձրության վրա։ Լեռը բարձրանալուց, լեռան գեղեցիկ և գունեղ տեսարանները վայելելուց հետո ուղղություն կվերցնենք դեպի Կուսիպատա։ 

Ճանապարհին մենք կտեսնենք հարավամերիկյան ուղտեր, ինչպես նաև Կուսկոյի ամենաբարձր գագաթը՝ Աուսանգեյթ լեռը (6384 մետր)։ Կուսիպատայում ճաշելուց հետո մենք կվերադառնանք Կուսկո: 

Գիշերակացը՝ Կուսկո քաղաքում

օր 6

Օլլանտայտամբո - Մորեյ։ Շրջագայություն հնագիտական երկու քաղաքներ

Առավոտյան գնացքով կշարժվենք դեպի Հարավային Ամերիկայի զբոսաշրջիկների կողմից հայտնի քաղաք՝ Օլլանտայտամբո։  Օլանտայտամբոն շատ կարևոր գյուղատնտեսական, ռազմական և կրոնական կենտրոն էր Ինկերի կայսրության օրոք: Այստեղ Ձեզ կզարմացնեն տեղի որմնանկարները և տպավորիչ շինությունները։ Քաղաքը տեսնելուց հետո մեքենայով կշարժվենք դեպի Պերուի հնագիտական քաղաքներից մյուսը՝ Մորեյ քաղաք, հնագույն շինություն, որը նախատեսված էր տարբեր բարձրությունների վրա գյուղատնտեսական հետազոտությունների և տարբեր մշակաբույսերի ուսումնասիրության համար: Հնագիտական վայրերի ուսումնասիրությունից հետո շարժվում ենք դեպի Կուսկո քաղաք։

Գիշերակացը՝ Կուսկո քաղաքում

օր 7

Շրջագայություն Կուսկո քաղաքում

Իրերը հավաքելուց հետո մենք դեռ ունենք մոտ 4-5 ժամ քաղաքը ուսումնասիրելու համար։ Կուսկոն բավականին հին պատմություն ունի։ Հնէագիտական պեղումները ցույց են տվել, որ այստեղ մարդիկ սկսել են բնակություն հաստատել ավելի քան 3 հազար տարի առաջ։ Կշրջենք քաղաքի փողոցներում, կուսումնասիրենք տարբերվող ճարտարապետությունը, շինությունները, ինչպես նաև կշփվենք տեղի բնակիչների հետ։

Դե ինչ, լի ճանապարհորդությունը կարծես թե ավարտվում է։
Ուղղություն ենք վերցնում դեպի օդանավական, որտեղ մեզ սպասվում է երկար թռիչք։

օր 8

Հայրենիք վերադառնալու ժամանակն է։ Վերադարձ Հայաստան

Ճիշտ է, թռիչքը բավականին երկար է, ուստի մենք ժամանակ կունենանք ամփոփելու մեր հիշողությունները, վերապրելու մեկ շաբաթ տևած ճանապարհորդությունը։

Մասնակցության արժեքը մեկ մասնակցի համար՝ 1870 $

(Գինը ենթակա է փոփոխման արտարժույթի կուրսի տատանումներից և այլ գործոններից կախված)

Կարող եք գրանցվել նաև ապառիկ եղանակով

Արժեքի մեջ ներառված է՝

 Վիզա

 3 աստղանի հյուրանոց

Գիշերակաց 5 գիշեր Կուսկոյում և 1 գիշեր Ագուաս Կալիենտեսում (երկտեղանոց)

 Բոլոր մուտքավճարները

Մաչու Պիկչուի մուտքը և պարտադիր այցելության վայրերի մուտքի տոմսը

 Սնունդ

6 Նախաճաշ հյուրանոցներում և 2 լանչ (Հումանթայ լիճ և Ծիածան լեռ)

 Ավտոբուս դեպի Մաչու Պիկչու

 Բոլոր տուրերը

Տուր դեպի ինկերի Սուրբ հովիտ (Չինչերո, Մարաս և ծովեր), այցելեւթյուն դեպի Մաչու Պիկչու,

վերելք Ծիածան լետ և արշավ դեպի   Հումանթայ լիճ (Զմրուխտե լիճ)

 Տուրիստական գնացք դեպի Մաչու Պիկչու

Տուրիստական գնացք Service Voyager (Incarail) կամ Expedition (PeruRail) – երկկողմանի ուղևորություն

 Տեղական փորձառու գիդեր

Պրոֆեսիոնալ գիդ, որը խոսում է անգլերեն / իսպաներեն բոլոր տուրերի համար

 Դիմավորում և տեղափոխում օդանավակայան կամ ավտոկայան

Արժեքի մեջ ներառված չէ

 Թռիչքներ (միջազգային և ներքին)

 Սնունդ (բացառությամբ նշվածների)

 Թեյավճարներ

 Տուրիստական ապահովագրություն

 Հուայնա Պիկչու կամ Մաչու Պիկչու լեռան մուտքը՝ լրացուցիչ 85 $ մեկ մասնակցի համար (ըստ ցանկությամբ)

 Գնացքի կատեգորիայի փոփոխություն Vistadome-ում (Պերուի երկաթուղային ընկերություն) ՝ հավելյալ 65 $

(երկկողմանի ուղևորություն), հավելյալ 45 $ (միակողմանի կամ միայն հակառակ ուղղությամբ) մեկ ուղևորի համար (ըստ ցանկությամբ)

Ծրագրի արժեքը հաշվարկված է 14 մասնակցի համար: Մասնակիցների թվի փոփոխության դեպքում արժեքը նույնպես ենթակա է փոփոխության:

Տարիքային սահմանափակում` 12-ից մինչ 55 տարեկան:

Տեղեկությունների և գրանցման համար զանգահարել +37493-554595 (Viber, WhatsApp) հեռախոսահամարով կամ գրել մեր էլ․ հասցեին՝ [email protected] և       ֆեյսբուքյան էջին

!

Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։

Թողնել մեկնաբանություն