
Կիրակի՝ հունիսի 11-ին, Հատիս Տուրի հետ միասին կուղևորվենք Գեղարքունիքի մարզ՝ Արմաղան լեռ: Լեռան բարձրությունը 2829 մ է։ Գագաթում գտնվում է գմբեթավոր եկեղեցի և 50 մ տրամագծով և 1,5 մ խորությամբ փոքր լիճ, որը շրջապատված է ալպիական բուսածածկով։ Վերադարձին կայցելենք Հայրավանք (9-րդ դար) և հանգիստ կունենանք Սևանի ափին: