Ուրբաթ՝ հուլիսի 5-ին, Հատիս Տուրի հետ կուղևորվենք Արագած լեռ։ Արագածն անցյալում եղել է աշխարհի ամենախոշոր հրաբուխներից մեկը։ Ունի 400 մ խորությամբ և 3 կմ տրամագծով հսկա խառնարան, որի քայքայված պատերի մնացորդները կազմում են լեռան չորս կատարները։ Խառնարանը հարավ-արևելյան կողմից բաց է և կապվում է շրջապատին։ Կատարները դասավորված են կիսաշրջանաձև և կազմում են 270 աստիճանի աղեղ։ Ամենաբարձրը հյուսիսային կատարն է՝ 4090մ։ Այնուհետև գալիս են արևմտյանը՝ 3995 մետր, արևելյանը՝ 3908 մ և հարավայինը՝ 3887 մ։ Խառնարանը ջրահավաք մեծ ավազան է։ Այստեղից է սկիզբ առնում Քասախի վտակ Գեղարոտ գետը։ Վերելքը կսկսենք Քարի լճից, բարձրանալու ենք ՀԱՐԱՎԱՅԻՆ գագաթ։
- 1 օր
- 3000 մ +
- Արագածոտնի մարզ