Վերելք Ակոնկագուա լեռ 2026
$5600 / յուր․ անձը
Ակոնկագուա
2026 հունվար 7-26 (19 օր, 18 գիշեր)
Վերելք Ակոնկագուա, լեռ որը հանդիսանում է Անդերի, Արգենտինայի, Հյուսիսային ու Հարավային Ամերիկաների, արևմտյան և հարավային կիսագնդերի ամենաբարձր լեռնագագաթը և որը ներատված է 7 մայրցամաքների ամենաբարձր «7 գագաթ» - ների շարքում։ Բարձրությունը ծովի մակերևույթից հասնում է 6962 մետրի։ Նոր մարտահրավեր, նոր գագաթ, որտեղ պե՛տք է բարձրացնես հայկական դրոշդ։ Ծանոթացիր ծրագրին ու շտապիր ամրագրել։
Երևան - Մենդոզա
Երկարատև թռիչքներից հետո հասնում ենք Մենդոզա՝ Արգենտինայի գինեգործության կենտրոն։ Տեղավորվում ենք հյուրանոցում, հանգստանում։ Երեկոյան արդեն կունենանք վերելքի վերաբերյալ քննարկում ուղեկցորդների անձնակազմի հետ։
Գիշերակացը հյուրանոցում
Իրերի ստուգում - Թույլտվության ստացում
Վաղ առավոտյան մասնագետները կստուգեն իրերը, հանդերձանքը։ Տեղեկացնենք, որ յուրաքանչյուր անձ իր հետ պետք է ունենա 2 հատ մեծ պայուսակ (80-100 լիտր), 1 հատ փոքր արշավային պայուսակ։ Օրվա ընթացքում կստանանք նաև վերելքի թույլտվությունները։
Գիշերակացը հյուրանոցում
Մենդոզա (2644 մետր) - Կոնֆլուենսիա (3390 մետր)
Դե ինչ, այսօր կունենանք թեթև վերելք դեպի առաջին ճամբար՝ Կոնֆլուենսիա ճամբար։ Մեզ անհրաժեշտ կլինի միայն թեթև ուսապարկը վերցնել, իսկ մնաած իրերն արդեն կտեղափոխվեն ջորիներով։
Գիշերակացը ճամբարում
Քայլքի տևողությունը մոտ 3-4 ժամ
Կոնֆլուենսիա (3390 մետր) - Պլազա դե Ֆրանսիա (4050 մետր) - Կոնֆլուենսիա (3390 մետր)
Կլիմայավարժեցման օր, երբ կբարձրանանք մոտ 660 մետր հարաբերական բարձրություն, կունենանք մի քանի ժամ հանգիստ վերևում, ապա կիջնենք առաջին ճամբար։ Վերևում կտեսնենք Ակոնկագուայի հարավային պատը։
Գիշերակացը ճամբարում
Քայլքի տևողությունը մոտ 7-8 ժամ
Կոնֆլուենսիա (3390 մետր) - Պլազա դե Մուլասա (4350 մետր)
Այսօր ուղղություն ենք վերցնում դեպի Ակոնկագուա լեռան բազային ճամբար՝ հաղթահարելով մոտ 1000 մետր հարաբերական բարձրություն։ Տեղավորում ենք իրերը, հարմարվում ենք, քանի որ 5 գիշեր անցկացնելու ենք այս ճամբարում։
Գիշերակացը ճամբարում
Քայլքի տևողությունը մոտ 8-9 ժամ
Կլիմայավարժեցման օր Ակոնկագուայի բազային ճամբարում
4350 մետրը՝ բազային ճամբարը, լավագույն վայրն է օրգանիզմը հարմարեցնելու բարձրությանը ու պատրաստվելու վերելքին։
Գիշերակացը ճամբարում
Պլազա դե Մուլասա (4350 մետր) - Բոնետե (5004 մետր) - Պլազա դե Մուլասա (4350 մետր)
Չենք մոռանում, որ բարձրանալու ենք գրեթե 7000 մետր բարձրության գագաթ, ուստի մի քանի օր տրամադրել կլիմայավարժեցմանը, պարտադիր է։ Այսօր կլիմայավարժեցման վերելք կունենանք դեպի Բոնետե գագաթ՝ 5004 մետր բարձրություն։ Վերելքից հետո կիջնենք բազային ճամբար։
Գիշերակացը ճամբարում
Քայլքի տևողությունը մոտ 5-6 ժամ
Պլազա դե Մուլասա (4350 մետր) - Պլազա Կանադա (5050 մետր) - Պլազա դե Մուլասա (4350 մետր)
Եվ ահա այսօր բազային ճամբարից ուղղություն կվերցնենք դեպի առաջին ճամբար՝ Պլազա Կանադա։ 700 մետր հարաբերական բարձրություն հաղթահարելուց, մի քանի ժամ օրգանիզմը բարձրությանն հարմարեցնելուց հետո կիջնենք նորից բազային ճամբար։
Գիշերակացը ճամբարում
Քայլքի տևողությունը մոտ 5-6 ժամ
Կլիմայավարժեցում բազային ճամբարում
Այսօրը մեր վերջին հանգստի օրն է նախքան Ակոնկագուա բարձրանալը։ Վերջնական պատրաստում ենք հանդերձանքները, բազային ճամբարում թողնում ոչ անհրաժեշտ իրերն ու հանգստանում։ Ամեն ինչ առջևում է։
Գիշերակացը ճամբարում
Պլազա դե Մուլասա (4350 մետր) – Պլազա Կանադա (5050 մետր)
Բազային ճամբարից վերելք ենք կատարում առաջին ճամբար, որին արդեն մասամբ ծանոթ ենք։ Տեղավորվում ենք, քնում, քանի որ ճիշտ ռեժիմով քունն այս պարագայում ամենակարևոր պայմաններից է։
Գիշերակացը ճամբարում
Քայլքի տևողությունը մոտ 3-4 ժամ
Պլազա Կանադա (5050 մետր) – Նիդո դե Կոնդորես (5400 մետր)
Ահա և մենք փոքր քայլերով մոտենում ենք երազանքի գագաթին։ Կշարժվենք դեպի 5400 մետր բարձրության վրա գտնվող երկրորդ ճամբար։ Կգիշերենք ճամբարում։
Գիշերակացը ճամբարում
Քայլքի տևողությունը մոտ 3-4 ժամ
Նիդո դե Կոնդորես (5400 մետր) - Կոլերա (5970 մետր)
Մոտ 570 հարաբերական բարձրություն հաղթահարելուց հետո հասնում ենք երրորդ և վերջին ճամբարը։ Ըստ բարձրության արդեն պարզ է, որ վերևում լինելու է բավականին ցուրտ և քամոտ։ Քնում ենք, հավաքում ուժերն, ուստի գիշերն արդեն վերելք ենք կատարելու գագաթ։
Գիշերակացը ճամբարում
Քայլքի տևողությունը մոտ 3-4 ժամ
Կոլերա (5970 մետր) - Ակոնկագուա (6962 մետր)
Գիշերը մոտ 01։00-ին կսկսենք վերելքը։ Կլինենք մոտ 6250 մետր բարձրության վրա, երբ կդիմավորենք լուսաբացը։ Հարաբերականորեն մոտ 990 մետր բարձրություն հաղթահարելո, 10-12 ժամ քայլել կպահանջվի մեզանից բարձրանալու գագաթ, վայելելու Արգենտինայի ամենաբարձր գագաթը, ու իջնելու ճամբար։ Դե իսկ խորը քունը վերելքից հետո երաշխավորված է։
Գիշերակացը ճամբարում
Քայլքի տևողությունը մոտ 10-12 ժամ
Պահեստային օրեր
Ինչպես ցանկացած 5000+ վերելքների համար, այս անգամ ևս, վերելքը երաշխավորելու համար կունենանք պահուստային 2 օրեր։ Դրանք չօգտագործելու դեպքում վերելքից հետո կունենանք հանգիստ քաղաքում, շրջագայություն մշակութային կենտրոններում։
Կոլերա (5970 մետր) - Պլազա դե Մուլասա (4350 մետր)
Երրորդ ճամբարից ուղղություն ենք վերցնում դեպի բազային ճամբար, որտեղ մեզ սպասում է տոնական ընթրիքը։
Պլազա դե Մուլասա (4350 մետր) - Մենդոզա
Բազային ճամբարին հրաժեշտ տալուց հետո շարժվում ենք դեպի Մենդոզա քաղաքի մեր հյուրանոց։ Հանգստանալուց հետո վերելքը կնշենք տեղի ռեստորաններից մեկում։
Վերադարձ հայրենիք
Կյանքի լավագույն հիշողություններն արդեն ապահովված են։ Մեզ մնում է մոտ 30 ժամ թռիչքից հետո հասնել հայրենիք, կիսվել տպավորություններով ընկերների հետ և վերապրել ճանապարհորդությունը։
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։