
- 1 օր
- 2000 մ +
- Կոտայքի մարզ
Հատիս Տուր - Մենք 42 տարեկան ենք …
1981 թվականի մարտի 2-ին ստեղծվել և մինչ այժմ իր գործունեությունն է ծավալում Հատիս Տուրը: Ավանդույթի համաձայն մեր տարեդարձը նշում, շնորհավորում և ամփոփում ենք մեր հարազատ Հատիս լեռան գագաթին՝ կիրակի օրը (այս տարի մարտի 5-ին): Վերելքը նվիրված կլինի Հատիս Տուրի հիմնադիր Մարտին Թաթոսիչին և հիմնադրման 42 ամյակին։ Բոլոր ցանկացողներին, արշավական ընկերներին և իհարկե հին ու նոր հատիսականներին սիրով սպասում ենք ... Հատիս լեռը գտնվում է Կոտայքի մարզում, բարձրությունը՝ 2528 մ։
Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային, ձմեռային), ձեռնոցներ, տաք համազգեստ, լապտեր, հարմարավետ կոշիկներ, արշավային զանգապաններ, անձրևապաշտպան թիկնոց, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր:
Մեկնում։ Երևան, Կորյունի 2, 08։30
Երթուղու արժեքը՝ 6500 դր (տրանսպորտ, ուղեկցում)
Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամարին
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։