.webp)
Արևելյան Սևանի լեռնաշղթա կամ Արևելյան Սևանի լեռներ Հայաստանի Գեղարքունիքի մարզի և Արցախի սահմանագլխին, Սևանա լճի և Թարթառ գետի վերին հոսանքի միջև։ Սևանի լեռներից հարավ-արևմուտք ուղղությամբ ձգվում է մինչև Մեծ Ծարասարի լեռնահանգույցը շուրջ 40 կմ երկարությամբ։ Առավելագույն բարձրությունը 3441 մ է: Կազմված է կավճի, պալեոգենի և միոցենի հրաբխային ապարներից։ Կան ոսկու պաշարներ (Զոդի ոսկու հանքավայր)։ Արևելյան լանջերին հանդիպում են անտառներ, արևմտյան լանջերին տափաստանային բուսականություն է։ Արևելյան Սևանի լեռնաշղթայում է Սոթքի լեռնանցքը։
Թողնել մեկնաբանություն