Դժոխքի ձոր և Թեժքար լեռ

֏7500 / յուր․ անձը

Կիրակի՝ դեկտեմբերի 10-ին, Հատիս Տուրի հետ կուղևորվենք Արարատի մարզ` Թեժքար լեռ և Դժոխքի ձոր։ Վերելքը կսկսենք Տիգրանաշեն գյուղից, բարձրանալով Թեժքար լեռ (1735 մ ), որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան Արարատյան դաշտավայր, Նախիջևան, Վայքի, Գեղամա, ՈՒրծի լեռնաշղթաներ, Արարատ լեռ: Այնուհետև կսկսենք վայրէջքը և կշարունակենք երթուղին Դժոխքի ձորով, որը հետաքրքիր է նեղ կիրճերով, քարանձավներով, ժայռածերպերով:

Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային, ձմեռային), տաք համազգեստ, լապտեր, արշավային կոշիկներ, ձեռնոցներ, անձրևապաշտպան թիկնոց, արշավային փայտեր, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր:

Մեկնում։ Երևան, Կորյունի 2, 08։30

Երթուղու արժեքը՝ 7500 դր (տրանսպորտ, ուղեկցում)

Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամարին (Viber, WhatsApp)

!

Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։

Թողնել մեկնաբանություն