Վերելք Իլկասար լեռ և Հրեշտակների ձոր

֏7500 / յուր․ անձը

Կիրակի՝ փետրվարի 4-ին, կուղևորվենք Արարատի մարզ` Իլկասար լեռ և Հրեշտակների ձոր։ Վերելքը դեպի Իլկասար կսկսենք 1060 մետրից։ Լեռան բարձրությունը 1462 մետր է։ Գագաթին կա ամրոցատիպ կառույցի ավերակներ (4-17-րդ դար), որոնք զբաղեցնում են լեռան գրեթե ողջ գագաթային հատվածը։ Ապա կիջնենք և ուղղություն կվերցնենք դեպի Հրեշտակների ձոր, որն իր տեսքով և գույներով առանձնանում և տպավորում է բոլոր այցելուներին՝ հատկապես ձմռանը։ Տարածքում շատ կան նման ժայռապատ կիրճեր, սակայն այն առանձնանում է իր գեղեցկությամբ։ Արշավը կավարտենք Դաշտաքար գյուղում։  Արշավի երկարությունը՝ մոտ 18 կմ։

Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային, ձմեռային), տաք համազգեստ, լապտեր, արշավային կոշիկներ, ձեռնոցներ, անձրևապաշտպան թիկնոց, արշավային փայտեր, արշավային զանգապաններ, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր:

Մեկնում։ Երևան, Կորյունի 2, 08։30

Երթուղու արժեքը՝ 7500 դր (տրանսպորտ, ուղեկցում)

Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամարին (Viber, WhatsApp)

!

Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։

Թողնել մեկնաբանություն