Արշավ Խոսրովի Ջրվեժներ

֏8000 / յուր․ անձը

Կիրակի՝ հուլիսի 23-ին, Հատիս Տուրի հետ կուղևորվենք Արարատի մարզ Ատղիկի և Վահագնի ջրվեժներ (Խոսրովի արգելանոց)։ Արշավը կսկսենք Ազատի կիրճից, հատելով 11-րդ դարի կամուրջը ուղղություն կվերցնենք դեպի ջրվեժներ։ Աստղիկի և Վահագնի ջրվեժները  «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում գտնվող 4 ջրվեժներից են, որոնց ժողովուրդն անվանել է հին հեթանոսական աստվածների անուններով (Աստղիկը եղել է սիրո, գեղեցկության և պտղաբերության աստվածուհին, իսկ Վահագնը՝ կրակի և պատերազմի աստվածը): Վահագնի և Աստղիկի ջրվեժները միմյանց հետ դիցաբանորեն կապված են։ Երթուղին մոտ 20 կմ է։

Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային), տաք համազգեստ, լապտեր, հարմարավետ կոշիկներ, անձրևապաշտպան թիկնոց, արևային ակնոց, հողաթափեր, մեկօրյա սնունդ և ջուր:

Մեկնում։ Երևան, Կորյունի 2, 08։30

Երթուղու արժեքը՝ 8000 դր (տրանսպորտ, ուղեկցում)

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Արժեքի մեջ ներառված չէ արգելոցի մուտքավճարը՝ ՀՀ քաղաքացիների համար սահմանված է 2000 դրամ, այլ երկրի քաղաքացիների համար 4000 դրամ

Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամարին:

!

Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։

Թողնել մեկնաբանություն