Արշավ Կիրանցի Կիրճ

֏9500 / յուր․ անձը

Կիրակի՝ մարտի 31-ին, Հատիս Տուրի հետ միասին կուղևորվենք Տավուշի մարզ` Կիրանցի (Քարհանի) կիրճ։ Արշավը կսկսենք Աճարկուտ գյուղից և ուղղություն կվերցնենք դեպի Կիրանցի վանք (13-րդ դար)։ Կիրանցի կիրճն իր տեսքով և գույներով առանձնանում և հիացնում է բոլորին։ Արշավի ընթացքում կտեսնենք Սրանոց կամուրջը (12-13-րդ դար), որը կառուցված է Կիրանց գետի վրա։ Ճանապարհին կունենանք կանգառ Ծովագյուղի ֆուդկորտում։ Արշավի երկարությունը (հետիոտն երթուղի) մոտ 20 կմ է։

Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային,ձմեռային), տաք համազգեստ, լապտեր, արշավային կոշիկներ, արշավային փայտեր, անձրևապաշտպան թիկնոց, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր:

Մեկնում։ Երևան, Կորյունի 2, 07։30

Երթուղու արժեքը՝ 9500 դր (տրանսպորտ, ուղեկցում)

Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամարին

!

Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։

Թողնել մեկնաբանություն