Արշավ Վարդագույն Կիրճ

֏8000 / յուր․ անձը

Կիրակի՝ ապրիլի 14-ին, Հատիս Տուրի հետ կուղևորվենք Արարատի մարզ` Վարդագույն կիրճ։ Կիրճը գտնվում է Երանոսի լեռներում։ Դժվար չէ կռահել որ անվանումը ստացել է վարդագույն երանգների պատճառով։ Տեղանքը հարուստ է բազմերանգ քարերով, տարբեր կառուցվածքով պատերով՝ ալիքավոր, Քարերի սիմֆոնիայի նման, հարթ և այլն։ Դեպի Վարդագույն կիրճ արշավի ընթացքում գեղեցիկ տեսարաններ են բացվում դեպի Արարատ լեռը, Ազատի ջրամբարը։

Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային, ձմեռային), տաք համազգեստ, լապտեր, արշավային կոշիկներ, ձեռնոցներ, անձրևապաշտպան թիկնոց, արշավային փայտեր, արշավային զանգապաններ, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր:

Մեկնում։ Երևան, Կորյունի 2, 08։30

Երթուղու արժեքը՝ 8000 դր (տրանսպորտ, ուղեկցում)

Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամարին

!

Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։

Թողնել մեկնաբանություն