
Իջևանի լեռնաշղթա կամ Իջևանի լեռներ, այն Գուգարաց լեռների հարավարևելյան լեռնաբազուկն է Հայաստանում։ Երկարությունը 26 կմ է, առավելագույն բարձրությունը՝ 2507 մ (Հովք լեռ)։ Կատարային մասը հարթ է, լեռնագագաթները սեղանաձև են, լանջերը՝ զառիթափ ու մասնատված։ Տիրապետում են ֆիզիկական ու քիմիական հողմնահարումները։ Առկա են կարստային երևույթներ։ Լանջերը մինչև 2000 մ անտառապատ են, ավելի բարձր՝ լեռնատափաստանային և լեռնամարգագետնային բուսածածկույթ է։
Թողնել մեկնաբանություն