![](https://www.hatis.am/blog_images/tFW4QWKMyOvo4/image_uYLVrxRVKc_TateviMetsAnapat(2).webp)
Կապտավանք կամ Սուբ Մինաս - գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում, կապուտան գյուղում Հատիս և Գութանասար լեռների միջև ձգվող լեռնանցքի ձախակողմյան մասում` բլրի գագաթին, ծովի մակարդակից շուրջ 1800մ բարձրության վրա: Իր ճարտարապետական հորինվածքով համահունչ է եռահարկ եկեղեցի-դամբարան տիպին: Կառուցվել է 1349թ. տեղի կապտավուն սրբատաշ բազալտից, հավանաբար, այստեղից էլ առաջացել է նրա անվանումը` «Կապույտ վանք», «Կապտավանք»: Ի տարբերություն նմանատիպ մյուս հուշարձանների` Կապտավանքը արտաքուստ աչքի է ընկնում ավելի զուսպ, պարզ լուծումներով, որտեղ հարդարանքի տարրերը հասցված են նվազագույնի:
Թողնել մեկնաբանություն