.webp)
Կեչառիս վանական համալիրը գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում, Ծաղկաձոր քաղաքի հյուսիս արևմտյան մասում: Շրջակա բնական միջավայրի հետ ներդաշնակության մեջ գտնվելով` ճարտարապետական լուծումներով այս հոյակապ համալիրն ընդգրկում է չորս եկեղեցի, գավիթ, մատուռներ և շուրջ երեք տասնյակ խաչքարեր (XI-XVII դարերի): Վանական ամալիրը ձևավորվել ու ամբողջացել է XI-XIII դդ.` Պահլավունի և Պռոշյան (Խաղբակյան) իշխանների ջանքերով։ Կեչառիսը Հայաստանի մշակութային և եկեղեցական նշանավոր կենտրոններից էր, որտեղ ապրել ու ստեղծագործել են շնորհաշատ քաղաքական գործիչ և փիլիսոփա Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, Վասակ Խաղբակյան իշխանը, նշանավոր ճարտարապետ Վեցիկը, վանքի միաբան, բանաստեղծ Խաչատուր Կեչառեցին և ուրիշներ: Կեչառիսը նաև գրչության կենտրոն էր. պահպանվել ու մեզ են հասել այստեղ գրված ու ընդօրինակված հայերեն մի քանի տասնյակ ձեռագրեր:
Թողնել մեկնաբանություն