Պարզ լիճ գտնվում է Հայաստանի Տավուշի մարզում, Դիլիջանից 9 կմ հս-արլ, 1350 մ բարձրության վրա։ Հոսք ունեցող լիճ է։ Սնվում է աղբյուրներից։ Ունի 300մ երկարություն և 100մ լայնություն։ Միջին խորությունը 3 մ է, առավելագույնը 10 մ։ Մակերեսը կազմում է 0.027 քառակուսի մ, ծավալը 83.8 հազար խորանարդ մետր։ Լիճն ունի սողանքաարգելափակոցային ծագում։ Զարգացած են սողանքային երևույթները։ Շրջապատված է անտառներով։
Պարզ Լիճ
Քաղաքի հյուսիսային մասում 1400 մ. բարձրության վրա է գտնվում տուրիստական նշանակություն ունեցող Պարզ լիճը։ Այն ունի շուրջ 2 հա մակերես, լճի միջին խորությունը 8 մետր է։ Պարզ լճին հարող անտառապատ տարածքներում գործում են մի քանի հանգստյան տներ: Պարզ լճից դեպի արևելք, Գոշ գյուղից 3 կմ հեռավորության վրա, 1500 մ բարձրության վրա է գտնվում Գոշի լիճը։
Ափամերձ գոտին հարթ է, հվ. գոտին՝ քարքարոտ։ Հոսուն է, շրջակայքում զարգացած են սողանքային երևույթները։ Ամռանը ջրի ջերմաստիճանը հասնում է 15.50 C: Սնումը աղբյուրներից և մթն. տեղումներից է։ Ավազանն անտառածածկ է, ունի ռեկրեացիոն նշանակություն: Պարզ լիճը Կիրակոս Գանձակեցու մոտ կոչվում է «Տըզկա Ծով»։
Լուսանկար։ Արթուր Մարտիրոսյան
Արշավ՝ Պարզ լճից դեպի Գոշի լիճ
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։
Թողնել մեկնաբանություն