
Մաքենյաց վանք կամ Մաքենոցաց վանք, այն միջնադարյան հայկական առաքելական վանական համալիր Հայաստանի Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղի եզրին։ Հիշատակվում է վաղ միջնադարից, եղել է Հայաստանի նշանավոր կրոնական և կրթական կենտրոններից։ Ըստ Ստեփանոս արք. Օրբելյանի՝ Մաքենյաց վանքի առաջնորդ, «Հայրերի հայր» Սողոմոն վարդապետը 701 թվականին կազմել է Տերունական տոների լուսաբանությունը և նահատակների հիշատակարանը՝ Տոնացույցը («Վարք սրբոց» և Հայսմավուրք)։ 8-9-րդ դարերում Մաքենյաց վանքի դպրոցում ուսանել են Ստեփանոս Սյունեցին (Ստեփանոս Քերթող), Վահան Գողթնացին, կաթողիկոսներ Սողոմոն Ա Գառնեցին, Մաշտոց Ա Եղիվարդեցին։
Թողնել մեկնաբանություն