Վերելք Վայոցսար լեռ - Մեկօրյա Տուր Հայաստանում

Վայոցսար լեռ տեղացիները անվանում են նաև Գիժ սար, գտնվում է Վայոց ձորի մարզում։ Այն հանգած հրաբխային լեռնազանգված է Ջերմուկ և Մալիշկա համայնքների սահմանագլխին, Հերհեր գյուղից 6 կմ հյուսիս-արևմուտք և Կարմրաշեն գյուղից 3 կմ հարավ-արևմուտք։ Լեռան բարձրությունը 2586 մետր է։ Գագաթին հրաբխային խառնարանն է, որը ունի հատած կոնի ձև, մոտ 125 մ խորությամբ։ Կազմված է խարամներից։ Լանջերն օգտագործվում են որպես արոտավայր:

11 կմ |  ↑ 430 մ | ↓ 430 մ | 5 – 5․30 ժամ

Տուրը իր մեջ ներառում է

• Բարձրակարգ տրասպորտ

• Լեռնային ուղեկցորդ

• Հայաստանի տուրիստական քարտեզ

• Խմելու ջուր սպասարկող մեքենայում

• Հարկեր

Տուրը իր մեջ չի ներառում

• Գիդ

• Լանչբոքս, Ցանկության դեպքում կարելի է պատվիրել լանչբոքսեր 10 $ հավելավճարով

• Ալկոհոլային խմիչքներ

• Բժշկական ապահովագրություն

Հավելում

• Անհրաժեշտ իրերի ցանկ` լեռնային կոշիկներ, ուսապարկ,  արևապաշտպան քսուք, գլխարկ (ամառային, ձմեռային), տաք համազգեստ, բաճկոն, դեղատուփ, անձրևապաշտպան թիկնոց, արևային ակնոց, սնունդ և ջուր՝ ընկերությունից չպատվիրելու դեպքում

• Տվյալ տուրը միջին դժվարության է և հատուկ ֆիզիկական պատրաստվածություն չի պահանջում (առողջական խնդիրների դեպքում նախապես տեղեկացրեք մեզ)

• Տուրի պատվերի դեպքում ժամանակացույցը, երթուղին ըստ ձեր ցանկության կարող են փոխվել

• Տուրը սկսվում և ավարտվում է Երևանում՝ ձեզ ընտրած վայրից,

• Նախընտրելի ժամանակահատվածը՝ հունիսից սեպտեմբեր

• Մինչև 11 տարեկան անձանց տուրին մասնակցությունը չի խրախուսվում

!

Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։

Թողնել մեկնաբանություն