.webp)
Սմբատաբերդ կամ Ցախաց քարի բերդ գտնվում է Արտաբույնք գյուղի արևելյան կողմում` բլրի վրա: Բլուրը երեք կողմերից շրջապատված է ձորերով, իսկ հյուսիսային կողմից պարանոցով կապվում է ընդհանուր լեռնաշղթայի հետ: Այն պաշտպանված է ձորի բնական անառիկ քարերով: Այս հանգամանքը ամենևին չի խանգարել դիրքն ամրացնել կրկնակի բարձր ու բրգաձև լայն պարսպով: Մատչելի է միայն հյուսիսային կողմը, որը ևս ամրացված է պարսպով: Պարիսպները շարված են սեպաձև մշակված բազալտե քարերով, կրաշաղախով, պատերի հաստությունը կազմում է 2-3 մ: Ներսում պարսպի երկարությամբ ձգվում են բնակելի շենքեր, որոնք գտնվում են ավերակ վիճակում: