Թոնդրակ լեռ գտնվում է Արևմտյան Հայաստանում, Ծաղկանց դաշտերում։ Անջրպետում է Արածանի, Եփրատ ու Արաքս գետերը և կազմում՝ Ծաղկոտն ու Կոգովիտ գավառների սահմանագիծը։ Թոնդրակի բարձրություն 3584 մետր է։ Գործող հրաբուխ է, գագաթային մասը կոնաձև է և գոգավոր, բաժականման ներս ընկած խառնարանով։
Թոնդրակ լեռ
Խառնարանի շրջագիծը 2000, խորությունը 320 մ է, որտեղից մեծ ուժգնությամբ դուրս են ժայթքում բարձր ջերմություն ունեցող ծծմբային գազեր և գոլորշիներ։ Կազմված է բազալտային, անդեզիտային և տրախիանդեզիտային լավաներից։ Լանջերը տեղ-տեղ զառիթափ, տեղ֊տեղ մեղմաթեք են, որոնց մի զգալի մասը ծածկված է հողմնահարված հրաբխային ապարներով։ Ունի հրաբխային շինանյութեր ու ջերմուկներ։ Ձմեռը խիստ է, հզոր ձնածածկույթով, տարեկան տեղումները՝ 500-700 մմ։ Գերակշռում է լեռնատափաստանային և լեռնամարգագետնային բուսականությունը։
!
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։
Թողնել մեկնաբանություն