Երանոսի լեռնաշղթա կամ Երանոսի լեռներ գտնվում են Հայաստանում, Արարատի մարզի հյուսիսային եզրի մոտ՝ Երանոսի լեռնաշղթայի արևմտյան կեսում՝ Լանջազատ գյուղից 8 կմ դեպի հյուսիս-արևելք։ Լեռնաշղթայի ամենաբարձր կետը Երանոս համանուն լեռն է՝ տեղացիները անվանում են նաև Կարմիր սար, այն գտնվում է շղթայի միջնամասում։
Երանոսի Լեռնաշղթա
Գագաթից բացվում է գեղեցիկ տեսարան Արարատ, Գեղամա, Արագած լեռները և իհարկե գեղեցիկ տեսարան է բացում դեպի Ազատի ջրամբարը՝ իր գեղեցիկ լանդշաֆտով։ Շղթայի մի մասը մտնում է Խոսրովի արգելանոցի մեջ։ Ծագմամբ ծալքաբեկորային է։ Բարձրությունը 1823 մ է։ Լանջերը՝ բացառությամբ արևելյանի, խիստ զառիթափ են՝ 40° և ավելի։ Հյուսիս-արևմտյան լանջը 750 մ բարձրությամբ քարափ է, որը իջնում է դեպի Ազատ գետի հովիտը։
Արշավ Երանոսի լեռներում
!
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։
Թողնել մեկնաբանություն