Արցախի լեռնաշղթա կամ Ղարաբաղի լեռներ այն գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան մասում և ձգվում է Թարթառից մինչև Արաքսի հովիտը։ Արցախի լեռնաշղթայի ամենաբարձր կետը Կուսանաց լեռն է (2832 մ)։ Բարձր գագաթներից են նաև Մեծ Քիրս (2724մ) և Դիզափայտ (2478մ) լեռնագագաթները։ Լեռնաշղթայի կատարային մասը հյուսիսում ժայռոտ է, միջին մասում՝ նեղ և սրածայր, հարավում մի քանի լեռնաբազուկներով աստիճանաբար ցածրանում է դեպի Արաքսի հովիտը։
Արցախի լեռնաշղթա
Արևմտյան լանջերը կարճ են, չոր և էրոզիոն մասնատված, կան կարստային, սողանքային երևույթներ։ Հայտնի է Ազոխի քարայրը նեանդերթալյան մարդու բրածո մնացորդներով։ Բուսականությունը ստորին գոտում ներկայացված է ֆրիգանային տիպով, շիբլյակի համակեցություններով և տափաստաններով։ Միջին բարձրությունները, հատկապես արևելյան լանջերը, ծածկված են կաղնու, հաճարի, բոխու անտառներով, որոնք հարավում փոխվում են չորասեր նոսր անտառների, 2100 - 2300 մ-ից բարձր ենթալպյան և ալպյան մարգագետիններ և այլն։
Լուսանկար։ Միհրան Մկրտչյան և Արթուր Մարտիրոսյան
!
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։
Թողնել մեկնաբանություն