![](https://www.hatis.am/blog_images/65ba33f8f1d7c/image_4E7fDGwYW1_OldKhot(2).webp)
Արծափ գյուղ Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոգովիտ գավառում, այնուհետև Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բայազետի գավառում։ Գտնվում էր Դարոնիքից հյուսիս-արևմուտք, Արծափաքար լեռան ստորոտին, Չինգլի լեռնանցքի մոտ, Իգդիրից Հին Բայազետ տանող ճանապարհի վրա: Հիշատակվում է VII դարի սկզբից՝ Հայոց կաթողիկոս Աբրահամ Ա Աղբաթանեցու օրոք Դվինում հրավիրված ժողովի կապակցությամբ։
Թողնել մեկնաբանություն