Վերելք Արարատ լեռ

$870 / յուր․ անձը

1 Խումբ ✔ հուլիսի 19 - հուլիսի 25 (հաստատված)

 2 Խումբ ✔ օգոստոսի 5 - օգոստոսի 11

օր 1

Երևան - Անի - Բայազետ

Վաղ առավոտյան, ժամը 04-00 խումբը Երևանից կշարժվի դեպի հայ-վրացական սահման՝ Բավրայի անցակետ, այնուհետև Ախլքալակի անցակետով կհատի վրաց-թուրքական սահմանը: Առաջին կանգառը կլինի Ծովակ Հյուսիսո (Չըլդըր) լճի ափին, հաջորդը՝ հազար ու մի եկեղեցիների քաղաք Անիում: Երեկոյան խումբը կհասնի ք. Բայազետ: Ընթրիք, գիշերակացը՝ հյուրանոցում:

օր 2

Արարատ լեռան առաջին ճամբար

Լեռներում անցողիկ տրանսպորտով խումբը Բայազետից կշարժվի Արարատ լեռան ստորոտ (2200 մ), որտեղից կսկսվի վերելքը: Ծանր իրերը, գույքը և հանդերձանքը կտեղափոխվեն ձիերով: 5 - 6 ժամից խումբը կհասնի 1-ին ճամբար (3200 մ): Հանգիստ, ադապտացիա, ընթրիք, գիշերակացը՝ վրաններում:

օր 3

Արարատ լեռան երկրորդ ճամբար

Նախաճաշ, վերելք 2-րդ վրանային ճամբար (4150 մ): Վերելքը՝ 4.5 – 5 ժամ, գիշերակացը՝ վրաններում:

օր 4

Վերելք Արարատ լեռան գագաթ

Վերկաց՝ ժամը 00-00-ին, նախաճաշ: Ժամը 01-00-ին՝ վերելք դեպի Արարատ լեռան գագաթ: Տևողությունը՝ 6 ժամ, ջերմաստիճանը 0-ից մինչ -20 աստիճան: Lավ եղանակի դեպքում մասնակիցները հնարավորություն կունենան տեսնել Հայաստանի տարածքները, այդ թվում Արագած լեռն ու Գեղամա լեռնաշղթան, Պարսկաստանի, Թուրքիայի տարածքները: Վերելքը նշելուց հետո՝ վայրէջք 2-րդ ճամբար, հանգիստ՝ 1-2 ժամ, ինչից հետո՝ վայրէջք 1-ին ճամբար: Ընթրիք, գիշերակացը՝ վրաններում:

օր 5

Արարատ լեռան առաջին ճամբար - Բայազետ

Նախաճաշ, վայրէջք Արարատ լեռան ստորոտ (2200 մ), որտեղից տրանսպորտը խումբը կհասցնի Բայազետ։ Ընթրիք, գիշերակացը՝ հյուրանոցում:

օր 6

Բայազետ - Վան

Նախաճաշից հետո խումբը կմեկնի Վան, ճանապարհին այցելելով Բերկրիի ջրվեժ, այնուհետև Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի, որը համարվում է ճարտարապետական յոթնյակի առաջին եկեղեցին: Լողալուց և վանա Տառեխը ճաշակելուց հետո խումբը կմեկնի Տուշպա (Վանի Բերդ, 9-րդ դար), ինչից հետո կվերադառնա Բայազետ և կգիշերի հյուրանոցում:

օր 7

Բայազետ - Կարս - Երևան

Նախաճաշ, այցելություն Դարոյնք ամրոցԱրծափ հայկական գյուղ, հետդարձի ճանապարհին՝ ք.Կարսի բերդ և Առաքելոց վանք, Ե. Չարենցի տան ավերակներ:

Կախված եղանակային պայմաններից հնարավոր է լրացուցիչ մեկօրյա գիշերակաց լեռան վրա, որի համար մասնակիցներից լրացուցիչ ծախս չի պահանջվում:

Մինչ մեկնելը կիրականացվեն նախապատրաստական և ադապտացիոն վերելքներ ԱրայիԱժդահակԱրագած լեռներ, որի արժեքը ծրագրի մեջ ներառված չէ:

Մասնակիցները պետք է ունենան` քնապարկ, ուսապարկ (մեծ և փոքր), լեռնային կոշիկներ, տաք համազգեստ (լեռնային), բաճկոն (куртка), գլխարկներ (ամառային, ձմեռային), հարմարավետ ձեռնոցներ, սվիտեր, արևապաշտպան քսուք, լապտեր (ճակատային), ձեռնափայտեր, ջերմային ներքնազգեստ (термобельё), դիմակ, ակնոցներ, բախիլներ:

Մասնակցության արժեքը մեկ մասնակցի համար՝ 870 $

Կարող եք գրանցվել նաև ապառիկ եղանակով

Արժեքի մեջ ներառված է՝

- Տրանսպորտ

- Ուղեկցորդների ծառայություններ՝ 2 - 3 (հայ և քուրդ)

- Վիզայի գումար

- Հյուրանոց

- Սնունդ

- Վրան, ներքնակ, կատվիկներ

- Բոլոր տեսարժան վայրերի մուտքի վճարներ

- Գույքի և հանդերձանքի տեղափոխում (ձիերով)

- Մասնակցության վկայական

- Այլ ծախսեր

Ծրագրի արժեքը հաշվարկված է 15 մասնակցի համար: Մասնակիցների թվի փոփոխության դեպքում արժեքը նույնպես ենթակա է փոփոխության:

Տարիքային սահմանափակում` 16-ից մինչ 55 տարեկան:

Տեղեկությունների և գրանցման համար զանգահարել +37493-554595 (Viber, WhatsApp) հեռախոսահամարով կամ գրել մեր էլ․ հասցեին՝ [email protected] և ֆեյսբուքյան էջին

Շատերը չէին հավատում, որ 2017 թ.-ին հնարավոր էր իրականացնել վերելք դեպի Արարատ լեռ, սակայն այն իրականացվեց: ՀՀ Անկախության օրը նշեցինք երազանքի գագաթին:

Հարցեր Արարատ վերելքի վերաբերյալ

  • Արարատ վերելքը դժվա՞ր է արդյոք

    Արարատը չի համարվում տեխնիկապես անհաղթահարելի կամ բարդ լեռ։ Հեշտ վերելքի համար պետք է ճիշտ մարզվել, հետևել ուղեկցորդների խորհուրդներին, սնվել ճիշտ, կարգավորել քնի ռեժիմը, չօգտագործել առողջությանը վնասակար միջոցներ, օրինակ ալկոհոլ կամ ծխախոտ։

  • Քանի՞ օր է տևում Արարատ վերելքը

    Նախ նշենք, որ ամբողջական տուրը 7-օր է, որից 4-ը հատկացված է Արարատ վերելքին, իսկ մյուս օրերը Արևմտյան Հայաստանի տեսարժան վայրերով շրջագայությանը։

  • Ի՞նչպես ենք հասնելու Արարատ լեռ

    Խումբը վաղ առավոտյան Երևանից մեկնում է և Բավրային անցակետով հատում հայ-վրացական սահմանը, ապա վրց-թուրքական սահմանը, Կարծախի անցակետով։ Մեր առաջին կանգառը լինում է պատմական հազար ու մի եկեղեցիների քաղաք Անիյում, որից հետո մեքենայով հասնում ենք մինչ Բայազետ։ Գիշերակացը լինում է Բայազետի հարմարավետ հյուրանոցներից մեկում, իսկ մյուս օրը առավոտյան մեքենաները հասցնում են մեզ Արարատ լեռան ստորոտ, 2200 մետր և սկսվում է մեր վերելքը։

  • Արդյո՞ք անհրաժեշտ է նախնական բժշկական զննություն

    Կարևոր հանգամանքներից մեկը, իհարկե, մասնակցի առողջական վիճակն է։ Պետք չէ մատերի արանքով նայել այս հարցին, մի մոռացեք, որ գնում եք երազանքի հետևից։ Առաջնահերթ ստուգեք սիրտը և թոքերը։ Շատ կարևոր հանգամանք է կազմակերպիչներին կամ ուղեկցորդներից մեկին նախապես տեղեկացնելը Ձեր առողջական խնդրի մասին, եթե դա առկա է, մի մոռացեք, որ գտնվելու եք 5165 մետր բարձրության վրա։

  • Ի՞նչ արժի դեպի Արարատ լեռ տուրը և ի՞նչ է ներառում իր մեջ արժեքը

    Մասնակցության արժեքը մեկ մասնակցի համար՝ 870 $

    Կարող եք գրանցվել նաև ապառիկ եղանակով

    Արժեքի մեջ ներառված է՝

    - Տրանսպորտ

    - Ուղեկցորդների ծառայություններ՝ 2 - 3 (հայ և քուրդ)

    - Վիզայի գումար

    - Հյուրանոց

    - Սնունդ

    - Վրան, ներքնակ, կատվիկներ

    - Բոլոր տեսարժան վայրերի մուտքի վճարներ

    - Գույքի և հանդերձանքի տեղափոխում (ձիերով)

    - Մասնակցության վկայական

    - Այլ ծախսեր

  • Ինչու՞ բարձրանալ Արարատ լեռ հենց Հատիս տուր հետ

    Մենք Ստեղծվել և գործում ենք սկսած 1981 - թվականից։ Մեզ մոտ են պատրաստվել Հայաստանի լավագույն լեռնային ուղեկցորդները, որոնք ճանաչելի են դարձնում Հայկական լեռնաշխարհը զբոսաշրջիկներին։ Մեր առաջին ուղևորությունը Արևմտյան Հայաստանի տեսարժան վայրեր և Արարատ վերելքը՝ եղել է 1996 - թվականին, այնպես որ տարիների փորձը պրոֆեսիոնալ ուղեկցորդները և մեր հրաշալի թիմը կօգնի որ դուք հասնեք Ձեր երազանքի գագաթին։

  • Արդյո՞ք ուղևորության ընթացքում այցելում եք Արևմտյան Հայաստան, Ախթամար, Վան, Բայազետ և այլ վայրեր

    Բացի Արարատ լեռ վերելքից, տուրի ընթացքոմ այցելում ենք հազար ու մի եկեղեցիների քաղաք պատմական Անի, Բայազետի բերդ, Իսհակ Փաշայի պալատ, Արծափ գյուղ, Կարս քաղաք, Կարսի բերդ, Բերկրիի ջրվեժ։ Մեկ ամբողջ օր լինում ենք Վանի տարածաշրջանում` այցելելով Ախթամար կղզու Սուրբ խաչ եկեղեցի, Վանի բերդ։ Կտեսնենք նաև Վանա կատուներին, իսկ երեկոյան կհամտեսենք հայտնի Վանա տառեխը։

!

Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։

Թողնել մեկնաբանություն