Վերելք Գութանասար լեռ

֏7500 / յուր․ անձը

Կիրակի՝ սեպտեմբերի 10-ին, Հատիս Տուրի հետ միասին կուղևորվենք Կոտայքի մարզ՝ Գութանասար լեռ: Սկզբում կայցելենք Կապուտան գյուղ, Կապտավանք (Սուրբ Մինաս եկեղեցի), որից հետո կմոտենանք լեռան ստորոտ և կսկսենք վերելքը։ Լեռը հանգած հրաբուխային լեռնագագաթ է, բարձրությունը` 2299 մետր: Վերելքը կսկսենք ԿԱՊՈՒՏԱՆ գյուղի մոտից, կավարտենք ՖԱՆՏԱՆ գյուղում: Գագաթից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Գեղամա, Ծաղկունյաց լեռնաշղթա և իհարկե, Արարատ և Արագած լեռներ։ Գագաթում կունենանք ազատ ժամանակ, կտեսնենք նաև Գութանալիճը, որից հետո կշարժվենք դեպի Սև պատ։

Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային, ձմեռային), տաք համազգեստ, լապտեր, արշավային կոշիկներ, անձրևապաշտպան թիկնոց, արշավային փայտեր, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր:

Մեկնում։ Երևան, Կորյունի 2, 08։30

Երթուղու արժեքը՝ 7500 դր (տրանսպորտ, ուղեկցում)

Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամարին

!

Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։

Թողնել մեկնաբանություն