.webp)
- 2 օր
- 3000 մ +
- Սյունիքի մարզ
Հունիսի 03/04-ին Հատիս Տուրի հետ միասին 2-օրով կուղևորվենք Սյունիքի մարզ` Խուստուփ լեռ։ Այն համարվում է հայոց լեռնաշխարհի գեղեցիկ լեռնագագաթներից մեկը, գտնվում է Կապան քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք, բարձրությունը 3201 մետր է։ Ճանապարհին կունենանք կանգառ Վայքի ֆուդ կորտում։ Հասնելով Նավչա տեղամաս կկազմակեպենք մեր վրանային ճամբարը, երեկոյան կվառենք խարույկ և լավ ժամանակ կանցկացնենք։ Վաղ առավոտյան կբարձրանանք լեռան գագաթ։
Մասնակիցները պետք է ունենան` քնապարկ, ներքնակ (կարեմատ), ուսապարկ, գլխարկ (ամառային, ձմեռային), տաք համազգեստ, բաճկոն, ձեռնոցներ, լապտեր, հարմարավետ կոշիկներ, անձրևապաշտպան թիկնոց, արևային ակնոց, երկուօրյա սնունդ և ջուր
Մեկնում։ Երևան, Կորյունի 2, 07։00
Երթուղու արժեքը՝ 32000 դր (տրանսպորտ, ուղեկցում, վրան)
Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամարին
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։