
- 1 օր
- 2000 մ +
- Կոտայքի մարզ
Կիրակի՝ օգոստոսի 22-ին, Հատիս Տուրի հետ միասին կուղևորվենք Կոտայքի մարզ` Արա լեռ։ Լեռան բարձրությունը 2575 մ, գտնվում է Կոտայքի և Արագածոտնի մարզերում։ Արայի լեռան անվանումը գալիս է հայ դիցաբանական աստծո՝ Արա Գեղեցիկի անունից: Լեռան վրա գրանցված են 650 տեսակ անոթային բույսեր, որոնք Հայաստանի բուսականության 20%-ն են կազմում: Արշավը կավարտենք Ծաղկեվանքում (Կույս Վարվառա)։
Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային, ձմեռային), տաք համազգեստ, լապտեր, հարմարավետ կոշիկներ, անձրևապաշտպան թիկնոց, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր:
Մեկնում։ Երևան, Կորյունի 2, 08։30
Երթուղու արժեքը՝ 6000 դր (տրանսպորտ, ուղեկցում)
Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամարին
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։