Վերելք Արագած լեռ

֏10000 / յուր․ անձը

Կիրակի՝ սեպտեմբերի 3-ին, Հատիս Տուրի հետ միասին կուղևորվենք Արագած լեռ։ Արագածն անցյալում եղել է աշխարհի ամենախոշոր հրաբուխներից մեկը։ Ունի 400 մ խորությամբ և 3 կմ տրամագծով հսկա խառնարան, որի քայքայված պատերի մնացորդները կազմում են լեռան չորս կատարները։ Խառնարանը հարավ-արևելյան կողմից բաց է և կապվում է շրջապատին։ Կատարները դասավորված են կիսաշրջանաձև և կազմում են 270 աստիճանի աղեղ։ Ամենաբարձրը հյուսիսային կատարն է՝ 4090 մ։ Այնուհետև գալիս են արևմտյանը՝ 3995 մետր, արևելյանը՝ 3908 մ և հարավայինը՝ 3887 մ։ Խառնարանը ջրահավաք մեծ ավազան է։ Այստեղից է սկիզբ առնում Քասախի վտակ Գեղարոտ գետը։ Վերելքը կսկսենք Քարի լճից, բարձրանալու ենք ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ (ոչ իրական) գագաթ։

Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային, ձմեռային), տաք համազգեստ, լապտեր, արշավային կոշիկներ, անձրևապաշտպան թիկնոց, արշավային զանգապաններ, արշավային փայտեր, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր:

Ուշադրություն՝ միջոցառմանը կարող են մասնակցել միայն նրանք, ովքեր ունեն 3000 մ․ եվ ավել վերելքների փորձ

Մեկնում։ Երևան, Կորյունի 2, 06։30

Երթուղու արժեքը՝ 10000 դր (տրանսպորտ, ուղեկցում)

Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամարին

!

Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։

Թողնել մեկնաբանություն