
- 1 օր
- 2000 մ +
- Արագածոտնի մարզ
Կիրակի՝ հունվարի 23-ին, Հատիս Տուրի հետ միասին կուղևորվենք Արագածոտնի մարզ` Արտենի լեռ: Սկզբում կայցելենք Թալինի Կաթողիկե եկեղեցի, այն կառուցվել է 7-րդ դարի երկրոդ կեսին։ Շինարարությունը վերագրվում է Կամսարական տոհմին։ Դիտելով այն կուղևորվենք Արտենի լեռան ստորոտ, վերելքը կսկսենք 1500 մետրից, լեռան բարձրությունը 2047 մետր է, հրաբխային զանգված է վերջին ժայթքումը գրանցվել է 1340 թվականին: Վայրէջքից հետո կուղևորվենք Քաղենիի ամրոց (Դաշտադեմի բերդ) այն գտնվում է Դաշտադեմ գյուղի հարավային եզրին։ Ենթադրվում է, որ այն կառուցվել է ուրարտական ամրոցի տեղում՝ Կամսարականների օրոք 7-րդ դարում:
Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային, ձմեռային), ձեռնոցներ, տաք համազգեստ, լապտեր, հարմարավետ կոշիկներ, արշավային զանգապաններ, անձրևապաշտպան թիկնոց, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր:
Մեկնում։ Երևան, Կորյունի 2, 08։30
Երթուղու արժեքը՝ 6500 դր (տրանսպորտ, ուղեկցում)
Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամարին
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։