Վերելք Մեծ Մայմեխ և Եղջերվասար

֏8500 / յուր․ անձը

Կիրակի՝ նոյեմբերի 19-ին, Հատիս Տուրի հետ կուղևորվենք Գեղարքունիքի մարզ՝ սկսելու վերելքը Մեծ Մայմեխ և Եղջերվասար լեռներ։ Լեռները գտնվում են Տավուշի մարզում Արեգունի լեռների հյուսիսարևմտյան մասում, Դիլիջան քաղաքից 6 կմ հարավ-արևելք։ Մեծ Մայմեխի բարձրությունը 2642 մետր է, իսկ Եղջերվասարինը՝ 2559 մ (Մեծ Մայմեխ անվանումը չշփոթել Ձիթհանիցսար լեռան հետ, որը  հայտնի է որպես Մայմեխ լեռ): Վերելքը կսկսենք Սեմյոնովկայից և կավարտենք Դիլիջանում անցում կատարելով Գեղարքունիքի մարզից Տավուշի մարզ։ Ճանապարհին կունենանք կանգառ Ծովագյուղի սննդի կետում։ Հետիոտն երթուղին մոտ 18 կմ։

Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային, ձմեռային), տաք համազգեստ, լապտեր, արշավային կոշիկներ, ձեռնոցներ, անձրևապաշտպան թիկնոց, արշավային փայտեր, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր:

Մեկնում։ Երևան, Կորյունի 2, 08։30

Երթուղու արժեքը՝ 8500 դր (տրանսպորտ, ուղեկցում)

Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամարին (Viber, WhatsApp)

!

Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։

Թողնել մեկնաբանություն