.webp)
- 1 օր
- 2000 մ +
- Վայոց ձորի մարզ
Կիրակի՝ Մայիսի 4-ին, Հատիս Տուրի հետ կուղևորվենք Վայոց ձորի մարզ` Վայոցսար լեռ։ Այն հանգած հրաբուխ է, գտնվում է Եղեգնաձորի և Վայքի շրջանների սահմանագլխին, Հերհեր գյուղից հարավ-արևմուտք։ Ունի 2586 մ․ բարձրություն, հատած կոնի ձև, մոտ 125 մ խորությամբ ձագարաձև խառնարան։ Ժամանակ ունենալու դեպքում կունենանք կանգառ Հերհերի ջրամբարի մոտ, որի ընդհանուր ծավալը՝ 26 մլն խմ է, կունենանք նաև այցելություն քչերին հայտնի Սուրբ Սիոն եկեղեցի (VIII - X դար) որը առանձնանում է իր գեղեցկությամբ և գտնվում է ժայռի վրա: Ճանապարհին կունենանք կանգառ Վայքի ֆուդ կորտում։
Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային, ձմեռային), տաք համազգեստ, լապտեր, արշավային կոշիկներ, ձեռնոցներ, անձրևապաշտպան թիկնոց, արշավային փայտեր, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր:
Մեկնում։ Երևան, Կորյունի 2, 08։30
Երթուղու արժեքը՝ 9900 դր (տրանսպորտ, ուղեկցում)
Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամարին
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։