![](https://www.hatis.am/blog_images/s7ppuCvkqLoIF/image_OGbQ6VV3xK_ArevatsagCanyon(14).webp)
Դեբեդի Կիրճ - Դեբեդը Հայաստանի Հանրապետության ամենաջրառատ լեռնային գետն է։ Կազմվում է Ձորագետի ու Փամբակի միացումից և թափվում է Խրամ գետը: Երկարությունը, հաշված Փամբակի ակունքներից, 178կմ է, 152կմ Հայաստանում, մնացածը՝ Վրաստանում: Կուրի ավազանի ամենախոշոր գետն է։ Այն կազմվում է երկու գետակներից. դրանցից մեկը Փամբակն է, որն սկիզբ է առնում Ջաջուռի լեռնանցքի մոտից, իսկ մյուսը` Ձորագետը, որը սկսվում է Լոռվա սարահարթը եզրապատող լեռներից։ Նրանք իրար են միանում Թումանյան կայարանից երկու կմ հյուսիս։ Կիրճի խորությունը, Թումանյան քաղաքի մոտ հասնում է 350մ-ի։
Թողնել մեկնաբանություն