Hatis Tour Party
֏20000 / յուր․ անձը
26.12.2025
Սիրելի Հատիսականներ, հին ու նոր արշավականներ, 5000+ վերելքի մասնակիցներ, սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Հատիս Տուրի տարվա ամփոփիչ միջոցառմանը, որտեղ նշելու ենք տարվա վերելքները, հիշելու ենք անմոռանալի պահերն ու հաղթահարած բարձունքները։
Թե ի՛նչ քեֆ ենք անելու, դե պատկերացրեք ^_^
Մասնակիցները պետք է ՉՈՒՆԵՆԱՆ` տխուր դեմք, ուսապարկ, գլխարկ (ամառային, ձմեռային), տաք համազգեստ, լապտեր, արշավային կոշիկներ, ձեռնոցներ, անձրևապաշտպան թիկնոց, արշավային փայտեր, արշավային զանգապաններ, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր:
Մասնակիցները պարտադիր պետք է ՈՒՆԵՆԱՆ՝ բարձր տրամադրություն, զվարճանալու մեծ ցանկություն։
Հանդիպման վայրի և ժամի մասին կտեղեկացնենք լրացուցիչ
Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամարին (Viber, WhatsApp)
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։




