
- 1 օր
- Ջրվեժներ
- Արագածոտնի մարզ
Շաբաթ՝ հուլիսի 15-ին, Հատիս Տուրի հետ կուղևորվենք Արագածոտնի մարզ` Գեղարոտի ջրվեժ: Ջրվեժը գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Այն գտնվում է Արագածի լանջին՝ ծովի մակարդակից մոտ 3000 մետր բարձրության վրա՝ Քասաղ գետի վրա, Արագած գյուղից մոտ 12 կմ հեռավորությամբ: Ձմռանը սառչում է, իսկ ամռանը սառնորակ ջրերը գահավիժում են մոտ 17 մետր բարձրությունից: Արշավը կսկսենք Արագած գյուղից։
Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային), տաք համազգեստ, լապտեր, հարմարավետ կոշիկներ, անձրևապաշտպան թիկնոց, արևային ակնոց, հողաթափեր, մեկօրյա սնունդ և ջուր:
Մեկնում։ Երևան, Կորյունի 2, 08։30
Երթուղու արժեքը՝ 8000 դր (տրանսպորտ, ուղեկցում)
Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամարին:
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։