Շրի Լանկա ակտիվ հանգիստ

$1270 / յուր․ անձը

19.09.2023

Մշակույթը, բնությունն ու լեռնագնացությունը միասին

Դրախտային և արևադարձային Շրի Լանկան բացահայտելու ժամանակն է։ Տարբերվող բուսականությունը, Հնդկական օվկիանոսի տաք ջուրը, մշակութային կոթողները ուղեկից են լինելու ճանապարհորդության ամբողջ ընթացքում։ Ծանոթանալու ենք Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյին, կղզու սրտում գտնվող Քանդի քաղաքին, կտեսնենք փղերի բուծարանը, կայցելենք զբոսաշրջության հայտնի քաղաքներից Սիգիրիա, Բենտոտա, Միրիսա և այլ քաղաքներ, բուսաբանական այգիներ։ Եվ իհարկե, լեռների սիրահարների համար նախատեսված է նաև գիշերային վերելք Adam's Peak լեռ, իսկ լեռան գագաթին լուսաբաց դիմավորելը կդաջվի ձեր հիշողությունների մեջ։

օր 1

Ժամանում Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբո։ Այցելություն Պինվալայի փղերի կացարան, Քանդի քաղաք

Ցանկացած ճանապարհորդություն սկսվում է մեկնումից։ Ինքնաթիռը վայրէջք է կատարում Շրի Լանկայի մշակութային գլխավոր կենտրոնում՝ Կոլոմբո քաղաքում։ Որից հետո ուղղություն կվերցնենք դեպի կղզու սրտում գտնվող Քանդի քաղաք: Ճանապարհին կայցելենք Պինվալայի փղերի կացարան, որի հանդիսանում է նաև ասիական փղերի բուծարան։ Շրի Լանկա այցելել, և չտեսնել փղերի այս բուծարանը, հանցագործություն է։ Իսկ երեկոյան հյուրանոցում արդեն կվայելենք տեղի երգերն ու պարերը, կծանոթանանք մշակույթին։

օր 2

Շրջագայություն Սիգիրիայում

Նախաճաշից հետո պատրաստվում ենք արկածային օրվան։ Այս օրը այցելելու ենք Սիգիրիա, ծանոթանալու ենք տեղի հուշարձաններին, քայլելու ենք շրջակա բնության մեջ։ Սիգիրիան հանդիսանում է համաշխարհային ժառանգության օբյեկտ, գտնվում է ՅՈՒՆԵՍԿՈ-յի պաշտպանության ներքո։ 5-րդ դարի վերջին Կասապա թագավորը ժայռի վրա անմատչելի ամրոց և ապարանք է կառուցել, որոնց շրջափակում է ջրով լի խրամը։ Սա Շրի Լանկայի ամենաշատը հաճախվող պատմական վայրն է։

օր 3

Մշակույթով և բնությամբ լի օր: Այցելություն Բուդդայի արձան, բուդայական տաճար և այլն

Առավոտյան ուղղություն ենք վերցնում դեպի Նուվարա Էլիյա քաղաք (թարգմանաբար՝ «լույսի քաղաք»), որը համարվում է զբոսաշրջության կենտրոն։  Այն գտնվում է ծովի մակարդակից 1884 մ բարձրության վրա՝ Պիդուրուտալագալա լեռան ստորոտում, որը Շրի Լանկայի ամենաբարձր գագաթն է: Ճանապարհին կտեսնենք Շրի Լանկայում գտնվող Բուդդայի ամենամեծ արձանը, ոսկե տանիքով բուդդայական տաճարը, որտեղ կտեսնենք Բուդդայի ատամի լեգենդար մասունքը, որը պարփակված է մի քանի ոսկե արկղերի մեջ՝ պատված զարդերով: Կայցելելենք նաև Թագավորական բուսաբանական այգի, որտեղ կարող կտեսնենք ավելի քան 5000 տեսակի ծառերի, բույսերի և սողունների։

օր 4

Գիշերային վերելք Adam's Peak լեռ։ Լուսաբացը լեռան գագաթին

Վստահեցնում ենք, այս օրը դաջվելու է Ձեր կյանքի անմոռանալի օրերի շարքում։ Գիշերը վերելք ենք կատարելու Adam's Peak (Ադամի գագաթը) լեռ։ Լեռան բարձրությունը 2243 մետր է։  Լեռը տեղացիների համար համարվում է նաև սրբավայր։ Լուսաբացը դիմավորելու ենք լեռան գագաթին։  էներգիայի և ուժի անհավանական քանակությունը երաշխավորված է։ Լեռան գագաթից արշալույսը կախարդական է թվում. կտեսնեք, թե ինչպես է ամբողջ աշխարհը կյանքի կոչվում, արթնանում։ Վայրէջքից հետո կայցելենք Գրեգորի լիճ, կվայելենք հանգիստը լճի ափին։

օր 5

Այցելություն ոսկե լողափների քաղաք՝ Բենտոտա։ Հակգալա բուսաբանական այգի

Դե ինչ, բնությունը սպասում է մեզ։ Կայցելենք տեղի բուսաբանական այգի։ Այցելություն կունենանք նաև Հանումանի տաճար, ենթադրվում է, որ այն առաջին տեղն էր Շրի Լանկայում, որտեղ Հանումանը վայրէջք կատարեց նախքան աստվածուհի Սիտային որոնելը: Իսկ հետո կուղևորվենք դեպի Ռամբոդա ջրվեժ, որն հայտնի է գեղատեսիլ լանդշաֆտներով, որոնք բաղկացած են բարձրլեռնային գոտիներից, լեռնաշղթաներից, հարթավայրերից, առվակներից և լեռներից: Շարունակում ենք դեպի Հակգալա բուսաբանական այգի, որը վայրի կենդանիների, արջերի, կապիկների և թռչունների «տունն» է: Բենտոտայում գտնվող հյուրանոցում էլ կանցկացնենք գիշերը, որի պատուհաններից բացվում է տեսարան դեպի ծով։

օր 6

Այցելություն Միրիսա, ծովափնյա հանգիստ

Ծովի ալիքների ձայնից արթնանալուց հետո ուղևորություն ենք վերցնում դեպի Միրիսա։ Ճանապարհին կայցելենք Գալլե ամրոցը, որտեղ գտնվում է նաև ազգային ծովային թանգարանը, հոլանդական եկեղեցին, Գալլի փարոսը և Մեերա մզկիթը։ Երբ ավարտեք Գալլի բերդի ուսումնասիրությունը, կարող ենք շարունակել ճանապարհը դեպի Միրիսա: Հասնելով Միրիսա լողափ, կտեսնենք ժայռի վրա գտնվող հսկայական կարմիր գույնի բլուր: Կլողանք կետերի հետ, կտեսնենք ջրի մեջ գտնվող թանկարժեք քարերի մշակման «գործարանը»: Վերը նշված բոլոր վայրերը հանդիսանում են Instagram-ի ամենաշատ դիտումներ ապահոված վայրեր:

Դրախտային այս տեսարանները Ձեզ կուղեկցեն ամբողջ կյանքում։

 Ավազոտ մատներով և աղի մազերով հագեցած օր անցկացնելուց հետո երեկոյան կվերադառնանք Բենտոտա՝ գիշերելու:

օր 7

Մայրաքաղաք Կոլոմբոն ուսումնասիրելու ժամանակն է։ Բեյրա լիճ, Կոլոմբոյի ազգային թանգարան, հրապարակ և այլն

Առավոտյան արթնալուց հետո պատրաստվում ենք ուսումնասիրելու Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոն: Մենք պատրաստ ենք ուսումնասիրելու Կոլոմբո քաղաքը, սկզբում կքայելենք Կոլոմբոյի ամրոցով, կզբոսնենք Կոլոմբոյի ամրոցից մինչև Բեյրա լիճ և կայցելենք սիրահարների հայտնի կղզին և գեղեցիկ կախովի կամուրջը: Կհիանանք ճարտարապետական ​​հրաշքով, որը ձեզ շնչահեղձ կանի իր անսովոր գունային նախշերով: Մինչ ճանապարհ ընկնելը դեպի Համաշխարհային առևտրի և խորհրդարանի շենք, կզբոսնենք Հարավային Ասիայի ամենաբարձր աշտարակի շուրջը՝ «The Lotus Tower»-ի, կուսումնասիրենք ռեստորանները, ճարտարապետությունը և ժամանակ կունենանք գնումներ կատարելու: Կտեսնենք  Կոլոմբոյի տաճարը, որը ժամանակակից ճարտարապետության և մշակութային էության խառնուրդ է: Ավելի ուշ կայցելենք Կոլոմբոյի ազգային թանգարան, որը ներկայացնում է Շրի Լանկայի ամբողջ պատմությունը, ինչպես նաև կայցելենք Անկախության հրապարակ: Կոլոմբո քաղաքը ուսումնասիրելուց հետո կվերադառնանք հյուրանոց, կընթրենք և կպատրաստվենք հաջորդ օրվա թռիչքին։

օր 8

Հայրենիք վերադառնալու ժամանակն է։ Վերադարձ Հայաստան

Առավոտյան նախաճաշից հետո կուղևորվենք դեպի Կոլոմբոյի միջազգային օդանավակայան։ Շրի Լանկա կղզուց կվերադառնանք հայրենիք ուրախ և անմոռանալի հիշողություններով լի։

Մասնակցության արժեքը մեկ մասնակցի համար՝ 1270 $

Գրանցվել կարող եք նաև ԱՊԱՌԻԿ եղանակով

Արժեքը իր մեջ ներառում է

- Օդանավակայանից տեղափոխություն դեպի հյուրանոց և հակառակ 

- Տեղափոխություն տուրի ամբողջ ընթացքում

- Հյուրանոցների արժեքը

- Նախաճաշ և ընթրիք հյուրանոցներում

- Պրոֆեսիոնալ, փորձառու գիդեր, ուղեկցորդներ

- Պահպանվող տարածքների մուտքավճարներ

- Տեղական հարկեր

- Վիզայի արժեքը

- Մասնակցության վերելքի սերտիֆիկատ

Արժեքը իր մեջ չի ներառում

- Ավիատոմսի արժեքը (մոտ 700-850 դոլլար)

- Օրվա ընթացքում սնունդը (լանչեր), խմիչք՝ ցանկության դեպքում

- Անձնական գույք

- Ճանապարհորդական ապահովագրություն (ցանկության դեպքում)

- Անձնական ծախսեր, գնումներ

- Թեյավճարներ

Տարիքային սահմանափակում` 12-ից մինչ 55 տարեկան:

Տեղերը սահմանափակ են։ Գրանցվել կարող եք մինչև 05/09/2023 թ-ը։

Տեղեկությունների և գրանցման համար զանգահարել +37493-554595 (Viber, WhatsApp) հեռախոսահամարով կամ գրել մեր էլ․ հասցեին՝ [email protected] և ֆեյսբուքյան էջին

!

Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։

Թողնել մեկնաբանություն