- 1 օր
- Լճեր
- Տավուշի մարզ
Արշավ՝ Պարզ լճից Գոշի լիճ
֏8500 / յուր․ անձը
Կիրակի՝ հոկտեմբերի 6-ին, Հատիս Տուրի հետ կուղևորվենք Տավուշի մարզ։ Հասնելով Պարզ լիճ՝ կունենանք հանգիստ և ժամանակ՝ հիանալու լճի գեղեցկությամբ, իսկ ցանկացողներն այդ ընթացքում կարող են օգտվել զիփլայնից՝ թռչելով լճի վրայով և զբոսնել նավակով։ Երթուղին կսկսենք Պարզ լճից, որը գտնվում է ծովի մակերևույթից 1350 մ բարձրության վրա: Անտառապատ լանջերով կհասնենք մի գեղեցիկ բացատ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի շրջակա միջավայր։ Կունենանք հանգիստ և կշարունակենք երթուղին Գոշավանք (12-րդ դար), որը հանդիսացել է հին Հայաստանի կրթօջախներից մեկը և ծառայել որպես գրքերի պահոց: Քայլարշավը կշարունակեք դեպի գեղատեսիլ Գոշի լիճ:
Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային, ձմեռային), տաք համազգեստ, լապտեր, արշավային կոշիկներ, արշավային փայտեր, անձրևապաշտպան թիկնոց, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր:
Մեկնում։ Երևան, Կորյունի 2, 08։30
Երթուղու արժեքը՝ 8500 դր (տրանսպորտ, ուղեկցում)
Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամարին
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։